Ճիշտը՝ Նիկոլն է. Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլի հետ ոչ մի կապ չունեցող «Հայկական ժամանակ» կայքը մի մեծ, իրականում՝ ծաղրական հոդված է գրել Նիկոլի մասին:
Հետաքրքիր էր իմանալ, թե անհայտ ծագման «հեղինակը», ի՞նչ կլասի ցնդաբանությունների գնով պետք է «գովաբանի» իր նախկին խմբագրին:
Փաստորեն հայ ազգի ճնշող մեծամասնությունը՝ պարզվում է սխալ է ապրել ու ապրում: Սխալ են ստեղծագործել, հայրենիքի մասին սխալ պատկերացումներ ու սխալ սեր են ունեցել: Փաստորեն, ըստ այդ ցնդաբանության «հեղինակի»՝ ստացվում է, որ հայ ժողովուրդը, մինչ Նիկոլի գալը ոչինչ չի ունեցել: Ստացվում է, որ Խորենացին, Նարեկացին, Նժդեհը, Չարենցը և հայազգի բազմաթիվ այլ երախտավորներ սխալ են պայքարել, սխալ են սիրել ու սխալ են ծառայել իրենց Հայրենիքին ու նրա անանց արժեքներին:
Ճիշտը՝ Նիկոլն է, որ թուրքերին գերի դարձած՝ սեփական աղետաբեր իշխանության օրերն է երկարաձգում՝ հայ ժողովրդի ու նրա պետականության գոյության հաշվին:
Ըստ դրա «հեղինակի»՝ Նիկոլի կապիտուլյացիոն, ազգակործան, թրքահաճո ու նսեմացնող գործողությունները՝ գտածո երազանք են հայ ժողովրդի ու Հայաստանի համար:
Չեմ հասկանում, ինչու՞ են իր մերձավորներն այսքան դաժան ձևով ծաղրում Նիկոլին»:











































