01 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

Հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելը ոչ թե ձեր իրավունքն է, այլ դարձել է Հայաստան պետությանն օգտակար լինելու ձեր պարտականությունը․ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլի կառավարությունն Արցախն ազատագրեց հայերից ու հանձնեց ադրբեջանցիներին:

Եկել է Հայաստանի հերթը:

Հունիսի 7-ից հետո, Նիկոլի կառավարությունը սկսելու է Հայաստանի Հանրապետությունը, սահուն կերպով Արդրբեջանին «հանձնելու» գործընթացը:

Եթե իհարկե վերընտրվի:

Հայրենիք հանձնող կառավարությունը ոչ մի դեպքում չի վերարտադրվի, եթե Հայաստանի քաղաքացիների զգալի մեծամասնությունը մասնակցի ընտրությանը:

ԵԹե ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 57 և ավելի տոկոսը, կամ 1 միլիոն 400 հազարից ավելի ընտրողներ մասնակցեն քվեարկությանը՝ համարեք, որ Նիկոլի ադրբեջանահաճո կառավարությունը Հայաստանում պարտվել է:

Հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելը ոչ թե ձեր իրավունքն է, այլ դարձել է Հայաստան պետությանն օգտակար լինելու ձեր պարտականությունը»:

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ