25 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչքան պաշտոնի համար հոգին սատանային ծախող ու անուղեղ կամակատար կար, բոլորը «հպարտորեն» հիմա էլ ծլում, ծաղկում ու բարգավաճում են…

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկուկես տարի է, ինչ իշխանահաճո շրջանակն օգտագործում է «…այ նախորդ ռեժիմի մնացուկներ, դուք խոսելու իրավունք չունեք» նեյրոլինգվիստիկ հնարքը… Հետաքրքիր է, սակայն, թե այս հնարքն ո՞ւմ է թիրախավորում, քանի որ, օրինակ, իմ իմացած, նախորդ ռեժիմի ժամանակ ինչքան ծանոթ-բարեկամով առաջ խցկվող մորթապաշտ կար, ինչքան տարատեսակ կապերի շնորհիվ տնտեսական առավելություններ […]

«Երևանի հերն էլ անիծած, երևանցիների է՞լ»։ Մնալու է կոկորդիդ»

Եվ թող քաղաքապետը չմոլորեցնի երևանցիներին, իբր թե քաղաքապետարանը ամեն կերպ փորձել է օգնել «Սանիթեք»-ին, ուղղակի ստում է, հնարավոր բոլոր միջոցներով խանգարել է, դրա վառ ապացույցը վերոհիշյալ իր ելույթները քարոզարշավի ընթացքում։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել Դավիթաշեն համայնքի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյան:  «Ճիշտ է, որ քաղաքապետն ասում է՝ «Սանիթեք»-ը ներդրումներ չի անում։ Թող բացարձակ տպավորություն […]

Հայաստանի ԱԳՆ-ն պատասխանել է Բաքվին

ՀՀ ԱԳՆ-ն արձագանել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը։ «Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության 2019թ․ օգոստոսի 6-ի  հայտարարությունն ակնհայտ ցուցադրում է քաղաքավարության և պարկեշտության հիմնական կանոններին  հավատարիմ մնալու, պետությունների միջև քաղաքակիրթ վարվելակերպի նորմերը, հատկապես երբ դրանք վերաբերում են հակամարտությունների լուծման խիստ բարդ և զգայուն գործընթացում ամենաբարձր մակարդակով ներգրավված կողմերին, պահպանելու Ադրբեջանի անկարողությունը։ Հայտարարության մեջ առկա անձնական բնույթի […]

Միստիկայից՝ բլեֆ. 168.am

Օրերս Նիկոլ Փաշինյանը, ով տասնօրյա արձակուրդում էր, հանդես եկավ իր հերթական լայվով և հանրության հետ իր մենախոսության մեջ խոսեց ինչ-որ «խորհրդավոր ու գաղտնի» փաստաթղթի մասին: Ըստ նրա, խոսքը Հայաստանում պետական կառավարման համակարգում կոռուպցիոն ցանցի կամ ճահճի մասշտաբների մասին 2014 թվականի ինչ-որ միստիկ գաղտնի զեկույցի մասին է: Ըստ էության՝ Փաշինյանն իր այս բացահայտմամբ ընդամենն արդարացնում է սեփական կառավարության […]

ԱԱԾ տնօրենը խուսափում է գործակալների մասին հարցից

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը,  լրագրողների հետ զրույցում խուսափել է պատասխանել ամիսներ շարունակ հանրային-քաղաքական քննարկման ուշադրության կենտրոնում հայտնված հարցին՝ արդյո՞ք գործակալների ցանկի մասին խոսք կա: Հիշեցնենք, Հայաստանում գոյություն ունեցող գործակալների մասին Իրանում հայտարարել է վարչապետ Փաշինյանը, որին այդպես էլ որեւէ կերպ իրավապահների կողմից արձագանք չեղավ: Արթուր Վանեցյանն այսօր հայտարարել է, թե գործակալների ցանկի մասին խոսելը ոչ կոռեկտ […]

Քրիստոնեությունն առաջինն ընդունած երկիրը ցանկանում են դարձնել պղծությունների որջ – Սոդոմ և Գոմոր

Շարունակում ենք ծանոթանալ ստամբուլյան չարաբաստիկ կոնվենցիային։ Այս կոնվենցիայի համաձայն ապաստան են տրամադրելու համասեռամոլներին ու նրանց հավասարեցված անձանց, որի արդյունքում Հայաստանը համարվելու է նրանց համար բարենպաստ երկիր։ Շատ երկրներից համասեռամոլների ու այլ այլասերվածների խմբեր գաղթելու են Հայաստան` այստեղ բնակություն հաստատելու համար։ Մենք, ունենալով շուրջ 30% աղքատություն, մեր պետական միջոցներից միլիոնավոր դոլլարներ ենք տրամադրելու այդ ներգաղթածներին ապաստաններ […]

2050թ. ոչ ոք հաշիվ չի ներկայացնի՝ ինչու Փաշինյանի ասածը չիրականացավ. Առավոտ

Ինչպես եւ վերջին մեկուկես տարվա ցանկացած իրադարձություն, վարչապետի ելույթը Ստեփանակերտում առաջացրել է երկու տիպի արձագանք: 1/ Հիացական-հրճվալից-փառաբանական, մոտավորապես «առաջնորդի եւ ժողովրդի կատարյալ ներդաշնակության եւս մի ապացույց» կամ «եւս մի հուժկու հակահարված մութ ուժերին»:  2/ Հեգնական-չարախոսական «Նյու-Վասյուկի» «դատարկախոսություն» եւ այլն: Առաջին ուղղության ներկայացուցիչներին կցանկանայի եւս մեկ անգամ հիշեցնել,  որ ժողովուրդ-իշխանություն էքստատիկ միաձուլում  գոյություն ունի միայն տոտալիտար […]

Որևէ խոստում չի կատարվել: Եկել է պատասխան պահանջելու ժամանակը, եւ վարչապետը դիմում է «գաղտնի» հնարքի. 168 Ժամ

«Օգոստոսի 4-ին ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձակուրդը:  Ֆեյսբուքյան  ուղիղ եթերում ամփոփելով արձակուրդը՝ վարչապետը խոսել է մի փաստաթղթի մասին,որը, ըստ նրա, կազմել են նախորդ իշխանությունները՝ 2014 թվականին։ «Դա գաղտնի զեկույց է, գաղտնի փաստաթուղթ, այնքան գաղտնի, որ ճիշտ չեմ համարում անունը նույնիսկ բարձրաձայնել: Այդ փաստաթղթին ես մի քանի ամիս առաջ ծանոթացել էի, բայց որոշել էի հրատապ հետևություններ […]

«Միացում»-ը կոպտագույն սադրանք է Փաշինյանի կողմից․ Տարասով. 168.am

– Օգոստոսի 5-ին Արցախի Վերածննդի հրապարակում հրավիրված համահայկական հանրահավաքի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը բազմաթիվ հակասական մեկնաբանությունների արժանացավ։ Դուք ևս հետևել եք ելույթին։ Նիկոլ Փաշինյանն իր խոսքը սկսեց «Մի-ա-ցում» կարգախոսով, որը հայաստանյան հրապարակներում հնչում էր դեռ 30 տարի առաջ։ Հաշվի առնելով ԼՂ հիմնախնդրի առկայությունը, այս կարգախոսը կարող է տպավորություն ստեղծել, թե հայկական կողմը փոխում […]

Դավաճանական պլանը մեկնարկեց. Փաշինյան-Վանեցյան կործանիչ թատրոնը. Հայելի

Արցախի մայրաքաղաքում օգոստոսի 5-ի հանրահավաքը եւ մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ամբողջացրեց Արցախի իշխանության ձևավորման գործընթացի վերաբերյալ ՀՀ իշխանությունների պատկերացումները: Չնայած Նիկոլ Փաշինյանը այդ հանրահավաքը կոչեց համահայկական՝ Արցախ-Հայաստան միասնության կոչով ու օրակարգով, այդուհանդերձ բեմադրվեց Փաշինյանի՝ Արցախի վերաբերյալ դավադրական սցենարը: Հանրահավաքի ժամանակ հանկարծ «ինքնաբուխ» կոչեր եղան Բակո Սահակյանի հրաժարականի պահանջով, բարի քեռու առաքելություն ստանձնեց ԱԱԾ տնօրեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի