25 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«ՀՀ- ում մտավոր սեփականության գրանցման գործակալությունը պետք է Փաշինյանին տրամադրի ՀՀ «թիվ 1 բլեֆմեն» արտոնագիրը». Գեորգի Գաբրիելյան

ՀՀԿ խորհրդի անդամ Գեորգի Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ- ում մտավոր սեփականության գրանցման գործակալությունը պետք է Փաշինյանին տրամադրի ՀՀ «թիվ 1 բլեֆմեն» արտոնագիրը: Ստեփանակերտյան մեկժամյա ելույթը փորձ էր « սիրո, թավշյա, ոչ բռնի հեղափոխություն» տերմինալոգիային ավելացնել համահայկական բառը, 2-րդ հակադարձել «կոնսենսուդ -1»- ին, 3-րդ սփյուռքից փող ուզել և արդարացնել իր քաղաքական բոլոր նկրտումները: […]

Բանակցությունները՝ մեծ վտանգի տակ: Ի՞նչ նոր «շիլա» է եփում «Նիկոլ վարչապետ»-ը

Հայաստանի «ինստիտուցիոնալ կաթվածը» մոռացած, Նիկոլ Փաշինյանը երեկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում խոսեց  «մեգանպատակներից»՝ 2050 թվականին 5 միլիոն բնակչություն ունենալու տեսլականից մինչեւ ֆուտբոլային ու շախմատային հաղթանակներ: Թե ինչ ճանապարհով պետք է իրականացվեն «մեգանպատակները», Փաշինյանն, իհարկե, չասաց: Փոխարենը նա հայտարարեց, որ Արցախի մասին ոչինչ չասաց, որովհետեւ «Արցախը Հայաստան է և վե՜րջ»։ Իհարկե, Արցախի Հանրապետությունը Մայր Հայաստանի մի մասնիկն […]

«Փաշինյանի հայտարարությունը խոսում է այն մասին, որ նա քաղաքական խաբեբա է, չի կատարել իր խոստումները ու պետք է հեռանա». Էդուարդ Շարմազանով

Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ, Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը մի բան է ասում՝ Փաշինյանը պետք է օր առաջ հեռանա: «Նա ասում է, որ ձախողել է, որ այս մեկ տարվա մեջ իր տված խոստումները չի կատարել, որպես պետության ղեկավար՝ ադեկվատ չէ, ու պետք է հեռանա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց […]

Լեւոն Զուրաբյանը ծաղրում է Նիկոլ Փաշինյանին

Կարծում եմ, մեր ազգային նշաձողերը առավել ամբողջական դարձնելու համար պետք էր ավելացնել Մարս մոլորակի վրա երկրացիներիս առաջին գաղութը ստեղծելու եւ Ռիմանի հիպոթեզը ապացուցելու խոստումները: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարել էր, թե ինչ պետք է հասցնել անել մինչև 2050 թվականը: Թե որքանով Զուրաբյանի գրառումը կապ ունի սրա հետ, թերևս գիտի միայն ինքը:  

Շատ թույլ, զրո: Ոչինչ չասող` պարտված մարդու ելույթ

-Վոբշեմ` շատ թույլ, զրո. -Ոչինչ չասող` պարտված մարդու ելույթ… Հ.Գ. -Իզուր էլ հանգիստս խաթարեցի… -Գնամ` Խոջիվանք…. էլի… Գրում է լրագրող վերլուծաբան Կարմեն Դավթյանը՝ արձագանքելով Ստեփանակերտում քիչ առաջ տեղի ունեցած Նիկոլ Փաշինյանի ելույթին:

Փաշինյանը կկանգնի փակուղու առաջ

Փաշինյանը կկանգնի փակուղու առաջ. 1,5 տարի կառավարելուց հետո Փաշինյանը հասկացավ, որ մեր իշխանական համակարգը գործում է կոռուպցիայի սկզբունքով ու եթե կոռուպցիան վերացնում ես, համակարգը չի գործում: Բայց դա հայտնի էր վաղուց և այդ մասին իրեն տեղեկացրել էի անցյալ ամռանն իրեն ուղղված իմ երկու նամակում, որոնք անպատասխան մնացին: Հիմա նրա առաջ խնդիր է ծագել, իսկ ի՞նչ […]

«Կոնսենսուս N10. Ղարաբաղի հարցը լուծվել է 30 տարի առաջ, դե գնա ֆենազեպամ խմի’ր ու քնիր։»

Օգտատերերը քննարկում են այս պահին Ստեփանակերտում հնչած ելույթները: Քաղաքագետ Աղվան Պողոսյանը արագանքելով Նիկոլ Փաշինանին, ով կոնսենսուսների շարք է առաջ քաշել, գրել է. «Կոնսենսուս N10 Ղարաբաղի հարցը լուծվել է 30 տարի առաջ, դե’ գնա ֆենազեպամ խմի’ր ու քնի’ր։ Բարի գիշեր»: Նկատենք, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանն իր ելույթում մասնավորապես նշել է. «Այս տարիների ընթացքում մենք երբևէ […]

Արցախցին զոմբի չի դառնա, մոռացե՛ք

«Այս անգամ թերթիկով խոսացող վարչապետի հանրահավաքին էներգետիկա չկա: Արցախցին զոմբի չի  դառնա,  մոռացե՛ք», – Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկաշունչ ելույթին արձագանքել է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը.  «Արտաշեսյաններից ու Հեթումյաններից,Սարդարապատից Արցախում խոսում է զինվորի    շոր մեկ օր չհագած երկրի ղեկավարը: Սպառազինությունները ավելացնելու փոխարեն, նա ժողովրդին մխիթարում է զինվորի       պայոկը իբր բարելավելու ու իշաոտնուկ ավելացնելով: Մի խոսքով՝ the show must go on»:

Անկախ այս կամ այն իրադարձությունից, մենք գնալու ենք առաջադրանքների ու երազանքների իրագործմանն ընդառաջ. Բակո Սահակյան

«Համազգային այս հավաքը տեղի է ունենում պատմական իրադարձության նախաշեմին. Ստեփանակերտում՝ Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում, կազդարարվի 7-րդ Համահայկական խաղերի մեկնարկը: Երբ Համահայկական խաղերի համաշխարհային գործադիր կոմիտեն կազմակերպել էր իր անդրանիկ նիստը Արցախում, ես մասնակցել եմ այդ համաժողովին: Օգտվելով Արցախի նախագահի բարոյական իրավունքից՝ ես նրանց ուղղել եմ առաջադրանք-խնդրանք՝ այս խաղերը պետք է լինեն լավագույնը: Այդպիսի առաջադրանք-խնդրանք ուղղելով՝ […]

«Ազատություն Ռոբերտ Քոչարյանին … » կոչերի ներքո Փաշինյանը սկսեց արտասանել /տեսանյութ/

«Ելույթս ուզում եմ սկսել անսովոր կերպով՝ կարդալով իմ բանասստեղծությունը, որը գրել եմ 2016 թվականին, Մարտակերտի շրջանում, որպես ՊԲ կամավոր մարտական հերթապահություն իրականացնելիս»,-Ստեփանակերտում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կարդալով Հայոց զորքը՝ հարթավայրում բանաստեղծությունը: Տիգրանի քաղաքի լանջերից, Հորիզոնն է ծփում անսահման, Դարեր անց մենք այստեղ ենք նորից, Մենք կանգնած ենք հեռվին հանդիման։ Մեր սարերը, մեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի