06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԱԺ «Իմ Քայլը» խմբակցությունը մասնատվում է. Հրապարակ

Ամուլսարի շահագործումը կասեցնելու հարցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը տրոհել է երկու մասի՝ հանքը չշահագործելու կողմնակիցներն ավելի քան 3 տասնյակ են կազմում, ովքեր նախօրեին խմբակցության նիստի ժամանակ ներկայացրել են իրենց հիմնավորումները։

Եթե իշխանությունը հանքի շահագործումը չկասեցնելու քաղաքական որոշում կայացնի, չի բացառվում, որ հակադիր թևն առանձնանա խմբակցությունից՝ ստեղծելով «ինքնավար հանրապետություն»։

Հնարավո՞ր է նման բան․ մեր լրագրողը հետաքրքրվել է «Իմ քայլի» պատգամավոր, հանքի շահագործումը շարունակելու դիրքորոշման կողմնակից Հովիկ Աղազարյանից։ Նա խուսափել է ուղիղ պատասխանից․ «Եթե այս հարցն իմ ընկերների համար իսկապես սկզբունքային հարց է, իրենք կարող են ընտրել իրենց ճանապարհը, բայց նոր իրողություններում իշխանության նկատմամբ վստահության արդյունքում կարելի է մի փոքր տեսակետ փոխել:

Այս եւ այլ հրապարակումներին ծնոթացեք թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ