25 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախը Հայաստան է և վե՜րջ․ Փաշինյանը ներկայացրեց համազգային օրակարգը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում իր ելույթում նշեց․ «Խոսվում է այն մասին, թե 2018-ին տեղի ունեցած հեղափոխությունը նոր իրողություններ է հաստատել ՀՀ-ում: Խոսվում է այն մասին, որ այս նոր իրողություններն իրենց ուղղակի ազդեցությունը պետք է ունենան Սփյուռքի և Արցախի կյանքի վրա: Այսօր քննարկվում է, թե ինչպիսին պետք է լինի այդ ազդեցությունը: Դրա համար […]

Էդգար Խուրշուրդյանը ազատվեց աշխատանքից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով  Էդգար Խուրշուդյանն ազատվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝ Էդգար Խուրշուդյանին ազատել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից»։

Վերաքննիչը բեկանել է Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն թույլատրելու որոշումը

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը որոշում է կայացրել բավարարել դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով նրա պաշտպանի ներկայացրած բողոքը՝  բեկանել խուզարկությունը թույլատրելու մասին դատարանի որոշումը։   «Այսօր Վերաքննիչ դատարանը բավարարեց Դավիթ Գրիգորյանի գործով բողոքը բեկանեց խուզարկությունը թույլատրելու մասին դատարանի որոշումը», – այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Դավիթ Գրիգորյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը։

Բակո Սահակյանը դիմավորել է Նիկոլ Փաշինյանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 5-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Համահայկական 7-րդ ամառային խաղերի շրջանակներում Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։   Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից։ 

Սա գիտեն նաև «հետևողական» ՀՔԾ-ն ու սրտի դատախազը

«Մարտի 1-ի» գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանը օգոստոսի 4-ին ազատ արձակվեց: Գեղամ Պետրոսյանը ազատ արձակվեց, որովհետև պարզվեց , որ նրա զենքով չի կատարվել սպանությունը: Այս պատմությունը սկսվեց մեծ աղմուկով,  բայց  ավարտվեց՝ լուռ։  ՀՔԾ, դատախազություն, իշխանամետ լրատվամիջոցներ, իմքայլական պատգամավորներ լծվեցին մեծ աղմուկի կազմակերպման գործին։ Տակը դատարկ էր, […]

Նիկո՛լ Փաշինյան, երեկ ապացուցեցիր, որ ես ճիշտ էի, դու՝ սխալ, Շարմազանովը՝ վարչապետի հայտարարած գաղտնի զեկույցի մասին

«Խնդիրը ոչ թե այդ զեկուցի ինչպիսին կամ իրական լինել-չլինել է, այլ այն, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է հերթական անգամ հայ հասարակությանը, ՀՀ քաղաքացիներին մոլորության մեջ գցել, թեև դա իր մոտ չի ստացվի»,- Politik.am-ի հետ զրույցում նման միտք հայտնեց ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից երեկ մատնանշված գաղտնի զեկույցին:  Հիշեցենք, որ  Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան […]

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը հռչակագիր է ընդունել

Ավարտվեց օգոստոսի 2-4 Դիլիջանում անցկացվող ՀՀԿ երիտասարդական կազմակերպության #ԵԿԴիլիջան երիտասարդական ֆորումը։ Ֆորումի ավարտին մասնակիցները կազմեցին և ընդունեցին հռչակագիր։ Մասնավորապես՝ երիտասարդները անթույլատրելի համարեցին Հայաստանի և Արցախի միջև հակասությունյունների սերմանումը, պոպուլիզմի դրսևորումները, անհանդուրժողականությունը, խոսքի ազատության նկատմամբ ամոթալի ոտնձգությունները, հայկական ավանդական արժեհամակարգի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ծավալված ապազգային արշավը։ «Անկախ քաղաքական դաշտի դասավորությունից՝ ամենօրյա հետևողական աշխատանքով, […]

Պաշտոնաթող դատավորը հրաժարվել է ընդունել ԲԴԽ-ի պատվոգիրը. News.am

NEWS.am–ի տեղեկություններով՝ Վերաքննիչ քրեական դատարանի պաշտոնաթող դատավոր Մանուշակ Պետրոսյանը հրաժարվել է ընդունել ԲԴԽ–ի պատվոգիրը։ Այսօր՝ օգոստոսի 5–ին Վերաքննիչ քրեական դատարանում կայացած միջոցառման ընթացքում նախատեսված է եղել ԲԴԽ–ի անունից Մանուշակ Պետրոսյանին համապատասխան պատվոգրի հանձնում՝  դատական համակարգում երկար տարիների աշխատանքային վաստակի համար։ Սակայն Մանուշակ Պետրոսյանը հրաժարվել է ընդունել ԲԴԽ–ի պատվոգիրը՝ պատճառաբանելով դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ տեղի ունեցող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի