14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

«Մի բան արեք էլի ՝ քոչարի պարեք բնապահպանների հետ, պաղպաղակ կերեք Ջերմուկի երեխաների հետ, բուրգերանոց բացեք հանքի մոտ»

Այն փաստը, որ 2017-ի ԱԺ ընտրությունների արդյունքներով ՀՀԿ-ի ցուցակում իմ համարը անցողիկ չդարձավ մի մեծ առավելություն ունի. ես ազատորեն կարող եմ ասել կարծիքս Նախագահ Արմեն Սարգսյանի գործողությունների վերաբերյալ ՝ ես նրան չեմ քվեարկել (չնայած նույնիսկ իր օգտին քվեարկած գործընկերներս բազմիցս արդեն առիթներ ունեցել են խոսելու դրա մասին)։

Պարոն Նախագահ, գուցե արտահայտվե՞ք Ամուլսարի մասին։ Եթե ոչ որպես պետության գլուխ, ապա գոնե որպես Լիդիան ընկերության նախկին տնօրենների խորհրդի անդամ (ինչը, բնականաբար, նշված չէ Ձեր պաշտոնական կայքի կենսագրականում)։ Չէ՞ որ, երբ Դուք նշանակվել էիք դեսպան ՝ Լիդիան ընկերությունը հաղորդագրություն էր տարածել, որ նպատակներ ունի «սերտորեն համագործակցել Ձեր հետ»։

Եսիմ, մի բան արեք էլի ՝ քոչարի պարեք բնապահպանների հետ, պաղպաղակ կերեք Ջերմուկի երեխաների հետ, բուրգերանոց բացեք հանքի մոտ, իսկ ավելի լավ է օգտագործեք Ձեր ազդեցիկ միջազգային կապերը, ճոխ միջազգային վոյաժները ու մեծ փորձառությունը (ու սա ես ասում եմ առանց սարկազմի ՝ ես չունեմ այն վաստակը, որ Արմեն Սարգսյանի cv-ի մասին սարկազմով խոսեմ) խնդրի լուծման ճանապարհներ գտնելու համար։

Պարոն Նախագահ, Դուք սիրում եք խոսել ապագայի Հայաստանի մասին, իսկ ներկա Հայաստանի խնդիրները Ձեզ բացարձակ չե՞ն հետաքրքրում։

 Գրում է ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը:
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ