10 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սա ի՞նչ կուլտուրա է, ո՞նց կարելի ա էսքան արհամարհել ժողովրդին. Ջերմուկցիները դժգոհ են Ջերմուկում Փաշինյանի հանդիպումների ֆորմատից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շրջայցը Ջերմուկում շարունակվում է: Մինչ վարչապետը շրջում է բնակարաններով՝ կարծիքներ հարցնելով Ամուլսարի մասին, մի խումբ ջերմուկցիներ բողոքի ակցիա են իրականացնում դրսում:

Ջերմուկցիներից մեկը վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին բողոքեց, որ ժամանել են Ջերմուկ՝ առանց այդ մասին նախապես հայտնելու:

«Էս կազմակերպելու ձև չէր», – ասաց քաղաքացին:

«Մենք ոչ մի բան չենք կազմակերպել, եկել ենք կարծիք լսենք», – հակադարձեց Կարապետյանը:

Բնակիչները նշեցին, որ իրենց ստիպել են վաճառել իրենց հողերը հանքի տարածքի համար, Կարապետյանն էլ հակադարձեց, թե ինչպե՞ս կարող են ստիպել վաճառել մի բան, որը նրանք չեն ուզում:

«Եթե 4 մլնը չես վերցնում, ուրեմն գերակա շահ են ճանաչում ու ձրի ձեռիցդ վերցնում են», – ասաց քաղաքացիներից մեկը: 

Կարապետյանն էլ հակադարձեց. «Երևանում ստիպելով հող են վերցրել, հիմա դատարանում կարողացել ա հաղթել ու 1 մլն դոլար է ստանալու: Բա դա ստիպելո՞ւ բան ա»:

Ջերմուկցիների մի մասն էլ պնդեց, որ թույլ չի տալու ներդրումներ կատարել Ջերմուկում: Լրագրողի դիտարկմանը, թե մտավախություն չունե՞ն, որ դա պետությանը վնաս կլինի, քանի որ ներդրողները ՀՀ-ն կայուն չեն համարի ներդրումներ անելու համար: «Վախ կա, բայց մեր կառավարությունը ընտրված է ժողովրդի կողմից: Թող ինքը մտածի, ելք գտնի Նիկոլ Փաշինյանը: Մենք իրեն սիրով ընտրել ենք, ջերմուկցին շամպայն է բարձրացրել, իրա կենացն է խմել և հրաշալի ընդունել ու հիմա էլ ընդունում ենք իր կառավարությունը», – ասաց ջերմուկցիներից մեկը:

«Մեզ ոչ մեկ չի լսում, բարձրանում են տներ, որտեղ հանգստացողներ են խոսում: Ջերմուկի կարծիքը ոչ մեկ չի լսում», – դժգոհեց ջերմուկցիներից մեկը՝ մյուսն էլ նշեց.

«Սա ի՞նչ կուլտուրա է, բարձրանալ մի հոգու համար, բա սա կուլտուրա՞ է, ո՞նց կարելի ա էսքան արհամարհել ժողովրդին»: 

Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը փորձեց հանգստացնել ջերմուկցիներին՝ պնդելով, որ Փաշինյանը նրանց ևս կլսի:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ առավոտյան Նիկոլ Փաշինյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ մեկնել էր Ջերմուկ: Հրապարակում նրան դիմավորեցին ջերմուկցիները, մինչդեռ նրանց մոտ դժգոհություն առաջացրեց Փաշինյանի որոշումը՝ նրանց հետո խոսելու փոխարեն շրջել տներով ու հանդիպել բնակիչների հետ: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ