23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Շանտղություն է». Սամվել Բաբայանի հայտարարությունը

Տեղեկատվական դաշտի օբյեկտիվությունը խարխլող, հանրության գլխին պատուհաս դարձած պատվերով հոդվածագրերը, ապատեղեկատվություն հրամցնելը դարձրել են իրենց համար կյանքի իմաստ ու առօրյա զբաղմունք։ Այսօր մի հոդված է «թափառում» սոցցանցերում, որտեղ գրված է, թե իբր Օգանովսկու դեմ ցուցմունք տված Կամո Մնացականյանը Սամվել Բաբայանի համախոհն է։

Առաջին հայացքից ընթերցողին կթվա, թե սա մի անմեղ անդրադարձ է, սակայն, երբ գիտես հոդվածի պատվիրատուի հետին մտքերն ու փնթի մտադրությունները, պարզ է դառնում, որ որոշ շրջանակներ փորձում են ինչ- որ խնդիրներ լուծել։

Պատվիրատուն փորձում է մի ձեռքով երկու անհայտ բան բռնել, սակայն հաշվի չի առնում մի շարք հանգամանքներ, որոնք պարզագույն, հնարավորինս պրիմիտիվ ձևով ներկայացնում ենք ստորև հատուկ լոգիկայից , վերլուծությունից զուրկ, տգետ շրջանակների համար .

  1. Տվյալ անձը Կամո Մնացականյան անունով մինչև 2000 թ. մի շարք հանցանքների համար հենց Սամվել Բաբայանի հրահանգով պատասխանատվության է ենթարկվել
  2. Սամվել Բաբայանը դուրս է եկել Երևան ՔԿՀ-ից 2018թ. հուլիսի 15, Կամո Մնացականյանը ցուցմունքը տվել է հուլիսի 7-ին
  3. Իբր թե հետախուզման մեջ գտնվող Կամո Մնացականյանը ազատ քայլում է Արցախում
  4. Իսկ սա ուղեղի առավելագույն տկարությունը ունեցողների համար է. Սամվել Բաբայանը ունի տասնյակ հազարներով համախոհներ և չի կարող բոլորի համար պատասխանատվություն ստանձնել։

Սամվել Բաբայանի անունը խառնել Մարտի 1-ին կամ դրանից բխող ցուցմունք տվողներին առնվազն «շանտղություն» է, իսկ մեծ հաշվով «սեփական հորը չճանաչելու» չափ լկտիություն։ Բարոյականությունն ու ամոթը վերջնական կորցրած, փրփուրներից կախված’ կանխազգում են մոտալուտ վախճանը, հասկանում ենք շատ ցավոտ է։ Սակայն ձեր ստորաքարշությունը չփորձեք փաթաթել դիմացինի վրա, վաղ թե ուշ օրենքի դաշտում դրանք կգտնեն իրենց պատասխանները։ Չփորձեք «գործ տվողի» ու «գլխին սարքողի» ձեր կարճ խելքը հանկարծ ու հանկարծ համեմատականի մեջ դնել դիմացինի բարի ու վսեմ ազգանվեր համբավի հետ։

Գնդակը պահեք ձեր դաշտում, նետելը անտեղին է ու առնվազն հիմարություն:

Սամվել Բաբայանի գրասենյակ

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ