էս մի տարի ա` ինչ ասում եք, լսում եմ, ինչ գրում եք, կարդում եմ, ինչ վիդեո կա նայում եմ, ամեն ինչ գիտեմ. Փաշինյանը՝ ջերմուկցիներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում է:
Այս պահին նա հանդիպում է ջերմուկցիների հետ: Նրանք Փաշինյանին դիմավորեցին «Ամուլսարն առանց հանքի» կարգախոսով:
«Ժողվորդի կարծիքը ժամանակին հաշվի չի առնվել», – ասաց ջերմուկցիներից մեկը: Ի պատասխան Փաշինյանը հակադարձեց.
«էս մի տարի ա` ինչ ասում եք, լսում եմ, ինչ գրում եք, կարդում եմ, ինչ վիդեո կա, նայում եմ, ամեն ինչ գիտեմ»:
Փաշինյանը ցանկանում էր հեռանալ տարածքից՝ ասելով, որ պետք է հանդիպի այլ բնակիչների հետ ու լսի նրանց, մինչդեռ ջերմուկցիներից մեկն ասաց.
«Ձեզ սխալ են զեկուցում, այստեղ ուղղորդում չկա, ամեն ինչ ինքնաբուխ ա եղել, ժողովրդի հույսը, հավատը դուք եք»:
«Այս ամբողջ այցը կփչացնեք, թողեք գնամ մարդկանց հետ հատ-հատ խոսամ», – հորդորեց Փաշինյանը:
«Մեր գործը Ձեզ հետ հանդիպումն է», – ասաց ջերմուկցիներից մեկը:
Դրանից հետո Փաշինյանը նստեց մեքենան և հեռացավ, ինչը զայրացրեց ջերմուկցիներին: Նրանցից մեկն ասաց, որ Փաշինյանը ժողվորդի հետ ավելի երկար պիտի զրուցեր:
«Չգիտեմ ուր ա գնում, կգնա երկու իր ա նման մտածողներից կհարցնի ու կասի համաձայն են ջերմուկցիները», – ասաց բնակիչներից մեկը՝ պնդելով, որ կարիք չկա գնալ բնակարաններում զրուցել մարդկանց հետ, այլ պետք էր կենտրոնական հրապարակում հավաքվածների հետ զրուցել: