Հիմա ամեն տեսակի բարեկրթություն մի կողմ թողած, պիտի ասես՝ լսի՛ր, դու այն ժամանա՞կ էիր ապուշ, թե՞ հիմա. Պարույր Հայրիկյան
1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի ընդունած Հայաստանի Անկախության հռչակագրով ՀԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն: Հաջորդ տարի սեպտեմբերի 21-ի հանրաքվեով Հայաստանի Հանրապետությունը դարձավ ինքնիշխան պետություն: Հայաստանի անկախության մասին հռչակագիրը պետության հիմնադիր փաստաթուղթն է։ «Թերևս այս օրը մեծ շուքով չի նշվում, սակայն այն մեր ազգի պատմության նշանակալի օրերից է»,- համոզված է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Հարցին, թե […]





































