23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հիմա ամեն տեսակի բարեկրթություն մի կողմ թողած, պիտի ասես՝ լսի՛ր, դու այն ժամանա՞կ էիր ապուշ, թե՞ հիմա. Պարույր Հայրիկյան

1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի ընդունած Հայաստանի Անկախության հռչակագրով ՀԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն: Հաջորդ տարի սեպտեմբերի 21-ի հանրաքվեով Հայաստանի Հանրապետությունը դարձավ ինքնիշխան պետություն: Հայաստանի անկախության մասին հռչակագիրը պետության հիմնադիր փաստաթուղթն է։

«Թերևս այս օրը մեծ շուքով չի նշվում, սակայն այն մեր ազգի պատմության նշանակալի օրերից է»,- համոզված է ԱԻՄ առաջնորդ  Պարույր Հայրիկյանը:

Հարցին, թե ՀՀ այսօրվա իշխանությունները որքանո՞վ են հավատարիմ հռչակագրին, ԱԻՄ առաջնորդը պատասխանեց. «Սահմանադրության հռչակագրի հատվածում ասված է, որ երկիրը պատկանում է ժողովրդին: Որպեսզի կարողանաս հռչակագրի այդ դրույթներն իրականացնել, պետք է այնպիսի պետական համակարգ ունենաս, որ իշխանավորներն իսկապես ներկայացնեն ժողովրդին, բայց մենք գիտենք, որ այսօրվա իշխանությունները Սերժ Սարգսյանի հագով կարված Սահմանադրությունը վերցրին իրենց վրա»:

Հայրիկյանը հիշեցրեց նաև, որ դեռևս անցյալ տարի Նիկոլ Փաշինյանը կառավարության գործունեության ծրագրում ասել է, որ այս Ընտրական օրենսգրքով լեգիտիմ իշխանություն չի կարող ձևավորվել.

«Հիմա ամեն տեսակի բարեկրթություն մի կողմ թողած, պիտի ասես՝ լսի՛ր, դու այն ժամանա՞կ էիր ապուշ, թե՞ հիմա, այն ժամանա՞կ էիր ստախոս, թե՞ հիմա։ Դու այն ժամանակ ասում էիր՝ այս օրենսգրքով չի կարող ձևավորվել լեգիտիմ խորհրդարան։ Հիմա ասում ես՝ մենք ժողովրդի կողմից ընտրված խորհրդարան ունենք, գոնե մի հատ ասա ներողություն, այն ժամանակ ես դեղս չէի խմել, օրինակի համար, այն ժամանակ ես վատառողջ էի, գիտակցական մակարդակս ցածր էր, այն ժամանակ խաբեբա էի, դրա համար ձեզ ասում էի՝ դրանով չի կարող լինել, բայց քանի որ հիմա եկել եմ իշխանության, ուրեմն կարելի է դրանով ընտրվել»:

Պ. Հայրիկյանն անդրադառնալով 2020 թ. սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտության մասին նախաձեռնությանը՝ նշեց, որ այդ քայլը վաղուց էր պետք անել.

«Այդ տեսակ մարդն ասում է՝ 2020թ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով պետք է ստեղծվի, այ անշնորհք, դեռևս Սահմանադրություն ընդունելու պահին ես ասել՝ սա Սերժ Սարգսյանի հագով կարված Սահմանադրություն է, և երբ ասում էիր՝ «մերժիր Սերժին», առաջին հերթին դա պետք է նկատի ունենայիր, այսինքն՝ դու դա պետք է վաղուց արած լինեիր։ Ի՞նչ է, մինչև 2020-ը պիտի իշխանությա՞ն մնաս քո էս ստախոսություններով. Դա մեր ազգի կործանումը կլինի:

Շատ հանգիստ կարող են գրել՝ «Դուխով ստրուկ», Սերժ Սարգսյանի դուխով ստրուկներ, որովհետև Սերժ Սարգսյանի Սահմանադրությունը պահողները, նրա ամենաբացասական գործի շարունակողներն են»:

Շնորհավորելով հայ ժողովրդին՝ նա հավելեց, որ թեև այսօրվա ու նախորդ իշխանությունները շատ հաճախ հեռանում են Անկախության հռչակագրում ամրագրված սկզբունքներից, բայց  այն շարունակում է մնալ հիմնական կողմնորոշիչը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ