07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Երբ այս սոդոմ-գոմորը անցնի, միգուցե հասկանանք, թե ինչպես ազգովին խաբվեցինք

Համահայկական Ազգային Համաձայնության» համանախագահ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան հանրագրում նշել է.

« Երբ այս սոդոմ-գոմորը անցնի, և տարիների հեռավորությունից մենք կկարողանանք սթափ գնահատական տալ այս ժամանակաշրջանի իրավիճակին, միգուցե հասկանանք, թե ինչպես գավառամիտ լրագրողին թույլ տվեցինք մսխել մեր համաժողովրդական գեղեցիկ զարթոնքը, թե ինչպես ազգովին խաբվեցինք ու չնկատելու տվեցինք ակնհայտ ազդանշանները կեղտոտ գործարքի մասին, թե ինչպես երկրի ղեկը վստահեցինք բանակից թռած դասալիքներին ու ակնհայտ դեբիլ աներձագ~հորեղբոր տղա~շիշ բռնողներին, միգուցե հասկանանք այն ֆենոմենը, թե ինչպես կարող էինք լավը տեսնել ցուցահանդեսներում երկրի «ղեկավարի» չփչփացնելով ուտելու ու Մաշտոցի պողոտայում խորոված անելու մեջ, ինչպես կարող էինք ազգովի իրար կոկորդ կրծել ինչ~որ կիսագրագետի ֆենսբուքյան գրառումների տակ` իսկական ինտերնետային քաղաքացիական պատերազմ հրահրելով:

Միգուցե հասկանանք մեր համաժողովրդական կուրության և խլության ֆենոմենը»:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ