05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Եթե Փաշինյանը մինչեւ 2020–ը մնա իշխանության, նշանակում է հայ ազգն ընտրել է կործանման ճանապարհը. Հայրիկյան

Եթե Նիկոլ Փաշինյանը մինչեւ 2020–ը մնա իշխանության, նշանակում է հայ ազգն ընտրել է կործանման ճանապարհը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։

«Նիկոլ Փաշինյանը կառավարության գործունեության ծրագրում ասել է, որ այս ընտրական օրենսգրքով լեգիտիմ իշխանություն չի կարող ձեւավորվել։ Հիմա ամեն տեսակի բարեկրթություն թողած պիտի ասես՝ լսիր, դու այն ժամանակ էիր ապուշ, թե՞ հիմա, այն ժամանակ էիր ստախոս, թե՞ հիմա։ Դու այն ժամանակ ասում էիր՝ այս օրենսգրքով չի կարող ձեւավորվել օրինական խորհրդարան։ Հիմա ասում ես՝ մենք ժողովրդի կողմից ընտրված խորհրդարան ունենք, գոնե մի հատ ասա ներողություն, այն ժամանակ ես, օրինակի համար, դեղս չէի խմել, այն ժամանակ ես վատառողջ էի, գիտակցական մակարդակս ցածր էր, խաբեբա էի, դրա համար ձեզ ասում էի դրանով չի կարող լինել , բայց քանի որ հիմա եկել եմ իշխանության, կարող է այդ օրենսգրքով ձեւավորվել լեգիտիմ իշխանություն»,–ասաց նա։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ