04 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 459 նոր դեպք, մահացել է 19 մարդ

Հայաստանում հունիսի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 19157 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 459-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 8266 (+706) մարդ, այս պահին բուժվում է 10462-ը (-356)։ Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 429 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 319 (+10), այլ պատճառներով՝ 110 (+9): Մեկ օրում մահացել է 19 մարդ: Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում […]

«Էս կորոնան հաստատ արդեն սրանց ձեռքը կրակն է ընկել եւ հաստատ մտածում է ՝ էս ո՞ւր եմ ընկել». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրելէ. «Առաջ մտածում էի, խելքները չի հասնում, կհասունանան-կհասկանան, հիմա համոզված եմ՝ հատուկ են անում, միտումնավոր են հաթաթաներ անում, բոլորի վրա մուննաթ-զուննաթի տոն են սփռում, հատուկ, սա հատուկ գրված սցենար է, մեկ ԵԺԿ նախագահ Տուսկին է հաթաթա տալիս ԱԺ փոխնախագահի աթոռին նստած մեկը, մեկ այլ պուճուրիկ լրատվամիջոցներից […]

Ոստի­կա­նը ոչ թե մեր, այլ օր­վա իշ­խա­նու­թ­յան սպա­սար­կուն է․ «Իրատես»

«Չգիտեմ՝ ոստիկանը մերն է, թե ոչ, բայց մի բան հստակ է՝ նրա գործելաոճը չի փոխվում: Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ականջը կանչի` «ոստիկանությունը միշտ էլ օրվա իշխանությանն է ծառայում»: Այսօրվա «գահակալները» պահանջում են՝ արտակարգ ռեժիմի քողի ներքո ցրել բոլոր տեսակի ցույցերը, չէ՞ որ ժողովրդի սերն ու համակրանքը վայելող իշխանության դեմ ոչ ոք բողոքել չի կարող: Ներեցեք, […]

Սերժ Սարգսյանը Ծառուկյանի հարցով զրուցել է Դոնալդ Տուսկի հետ․ «Հրապարակ»

Նախօրեին, ԵԺԿ գագաթնաժողովից հետո, ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկը Թվիթերում  կոչ էր արել ՀՀ իշխանություններին՝ զերծ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից: Հետաքրքրվեցինք՝ Սերժ Սարգսյանը տեսակապով ելույթում խոսե՞լ է Գագիկ Ծառուկյանի շուրջ իրադարձությունների մասին։ «Այո, Սարգսյանն առանձին անդրադարձ է կատարել Գագիկ Ծառուկյանի շուրջ կատարվող քաղաքական գործընթացներին, քանի որ այդ պրոցեսները շատ դինամիկ ու բուռն էին, ելույթի վերջնական տարբերակում […]

Ադրբեջանը փորձում է կեղծիքներով «մխրճվել» պատմության մեջ, ինչը չի հաջողվել․ ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, շարունակում է բացահայտել համացանցում պետության, հասարակության և անձի անվտանգությանը վնաս հասցնող կեղծ տեղեկատվություն հրապարակող և տարածող կեղծ օգտատերերին: Մասնավորապես՝ ս.թ. մայիսի 29-ին «Youtube» համացանցային կայքում «Qizil alma» ադրբեջանցի օգտատերը իր էջում տեղադրել է «Հայ ճարտարապետի ցնցող խոստովանությունը […]

Թիրախ եք սարքել մեկին, ում Ադրբեջանը համարում է N1 թշնամիներից․ Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է․ «Էս ու՞ր եք իջել դուք Շուկշինի «Կարմիր բռինչում» մի էսպիսի խոսք կա` «опускаюсь все ниже и ниже, даже самому интересно»: Երեկ նայում եմ, թե ինչպես են տարածում Արցախի նախկին օմբուդսմեն, լավ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի նկարը իր մանկահասակ երեխայի հետ ու ինչպես են մեկ «ֆաս» հրահանգով տաբեր սուբյեկտներ և ֆեյք […]

120 քննիչ երկու օրում շինծու գործով խառնվել է, սա ինչ տեռոր է․ Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց․ «Սխալ որոշում կայացնողները պատասխան են տալու. օրենքի առաջ բոլորը հավասար են»։ Հիշեցմանն ի պատասպան, որ ինքը մի քանի օր առաջ արել է հայտարարություն, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն արել է առաջարկություններ, որն ինքը չի ընդունել, հարցին՝ ի՞նչ առաջարկությունների մասին է խոսում ինքը, Ծառուկյանն ասաց. «Ուրեմն […]

Շուտով փոքրոգիների մտքով անգամ չի անցնի, թե կարող են վիրավորել․ Վանեցյան

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը թվիտերյան իր միկրոբլոգում գրել է. «Հպարտությամբ եմ հետևում մեր օրերի պայծառ գործիչներից մեկի` իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի փայլուն գործունեությանը: Շատ շուտով ամեն ինչ իր տեղը կընկնի մեր երկրում, և փոքրոգի մարդկանց հիվանդ ուղեղներով միտք անգամ չի անցնի, թե կարող են վիրավորել որևէ մեկին: Ռուբեն ջան, պատիվ ունեմ»:

Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահին կոչ է արել կառուցողական մոտեցում ցուցաբերել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Արևելյան գործընկերության գագաթնաժողովի տեսակոնֆերանսին: Տեսակոնֆերանսի ընթացքում վարչապետն արձագանքել է Ադրբեջանի նախագահի՝ փաստերը խեղաթյուրող և անհիմն հայտարարությանը: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է այդ երկրի իշխանությունների կողմից մինչ այժմ իրականացվող ռասիստական քաղաքականությունը, որպես օրինակ բերելով Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնով սպանած Ռամիլ Սաֆարովին հերոսացնելու քայլը: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, […]

ԵԺԿ-ն վերահաստատեց Դոնալդ Տուսկի գնահատականները Հայաստանում ժողովրդավարությունը հետընթացի վերաբերյալ

ՀՀԿ փեխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մինչեւ իշխանությունները ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի երեկվա պաշտոնական թվիտից հետո, որը վերաբերում էր Հայաստանի ներքաղաքական ճգնաժամին, ընկել են խորը եւ համապարփակ նոկաուտի մեջ ու փղի վրա հաչացող տարաբնույթ մոսկաների տրամաբանության մեջ եվրոպացի կարկառուն գործչին ժողովրդավարության դասեր են փորձում տալ, տեղի ունեցավ հետեւյալը։ Երեկվա կարեւոր հավաքից հետո […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի