30 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Իզուր մի վնասեք Ձեր չեղած հեղինակությունը». Արթուր Թովմասյանը՝ իշխանությանը

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե նոր ասելիք չունեք, պարոնայք իշխանավորներ և երեսփոխաններ, պարտադիր չէ` գրեք… Փառասիրությունն էլ սահման ունի… Իզուր մի վնասեք Ձեր չեղած հեղինակությունը… Շատ մարդիկ են կարդում ձեր գրածները, որոնք ձեզնից հարյուր անգամ խելոք ու փորձառու են, բայց չեն տառապում ցուցամոլությամբ, ու անպայման անմիտ ստատուս գրելու մոլուցքով… Եթե մի քիչ […]

ՀՀ-ում գործազրկությունը կավելանա 1.3 տոկոսով․ կունենանք 40 հազար հավելյալ գործազուրկ․ փոխնախարար

Համավարակին հաջորդող ժամանակահատվածում սպասվում է, որ գործազրկությունը 1.3 տոկոսով երկրում կավելանա և 17. 7 տոկոսից կդառնա 19 տոկոս, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց սոցապ փոխնախարար Արման Ուդումյանը։ «Թվային առումով կունենանք 40 հազար հավելյալ գործազուրկ երկրում», – ասաց նա։  Նրա խոսքով՝ գործազրկությունն առավել զգալի կլինի սպասարկման, հանրային սննդի ոլորտում, մասամբ կտուժի […]

Մանե Գևորգյանի՝ վարչապետի անունից հրապարակային արված «ցուցումներն», առաջին ատյանի դատարանում իրագործվում են մատների արանքով և շատ փնթի. Միքայել Մինասյանի պաշտպան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դսպան Միքայել Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանին ցանկանում ենք հայտնել, որ ՀՀ վարչապետի անունից և «վարչապետի աշխատակազմի տվյալներին» հղում արված հրապարակային իր «ցուցումները» առաջին ատյանի դատարանում իրագործվում են մատների արանքով և շատ փնթի կերպով։ Այսպես, Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի […]

Հաշվետու ժամանակահատվածում Կառավարությանը հաջողվել է ապահովել ՀՀ ներքին ու արտաքին անվտանգությունը. Զոհրաբ Մնացականյան

Ապրիլի 4-ին  ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում մեկ հարց էր. Հայաստանի Հանրապետության Կառավարության 2019 ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Զեկույցը ներկայացնող Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի փոխանցմամբ՝ զեկույցի հաշվետվողականությունը համընկավ մի ժամանակաշրջանի հետ, երբ ամբողջ աշխարհը պայքարում է Կորոնավիրուսի համավարակի դեմ: Ըստ նախարարի՝ համավարակը կաթվածահար է արել միջազգային համագործակցությունը, միևնույն […]

Հանրաքվեի մեկնարկի պայմաններում ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման աշխատանքները ևս վերսկսվելու են. Տիգրան Մուկուչյան

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց ԿԸՀ-ի գործունեության վերաբերյալ 2018-2019 թթ. հաղորդումը՝ նշելով, որ 2018-2019 թթ. ընթացքում ԿԸՀ-ի կողմից կազմակերպվել և անցկացվել են ԱԺ և Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ, ինչպես նաև ՏԻՄ ընտրություններ՝ ընդհանուր թվով 170  համայնքներում: «ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Ընտրական օրենսգրքի պահանջն է, որ […]

Պարոն նախագահ, Ձեր քայլը պետք է տարբերվի «Իմ քայլից»

Համաճարակով պայմանավորված՝ նոր աշխարհում մարդու իրավունքները և հումանիզմը անկյունաքարային թեմաներ են դառնում։ Պետությունների ղեկավարներ, հոգևոր առաջնորդներ, առաջադեմ գործիչներ, հեղինակավոր միջազգային կազմակերպություններ և իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարություններով, կոչերով՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը։Ձևակերպվել են սկզբունքներ, հստակ մոտեցումներ՝ ուղղված առավել խոցելի և ռիսկային խմբերի, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկներում գտնվողների իրավունքների պաշտպանությանը, քանի որ պետությունները պոզիտիվ պարտականություն են կրում […]

Փաշինյանի ինքնահակասությունների շարքը բազմազան է: Այսօրվա հայտարարությունը մեկ շաբաթից կարող է բոլորովին այլ հայտարարության վերածվել. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քաղաքական դիմանկարի փորձ՝ երկու տարի անց Նիկոլ Փաշինյան. լրագրող, քաղաքական գործիչ: Վաղ երիտասարդ տարիքում իր անձով ու քաղաքական հայացքներով հանրությանը հայտնի չի եղել, բայց իր կարծիքով ԵՊՀ-ից հեռացվել է քաղաքական դրդապատճառներով: Մի շարք թերթերում զբաղվել է լրագրությամբ: 13 տարի (որից փաստացի 1,5-ը թաքնվել է ընդհատակում, և մոտ 2-ը՝ […]

Պատասխանիր, ինչո՞ւ ես երկու տարի շարունակ լռում Արցախի ինքնորոշման իրավունքի մասին և ինչու՞ ես ակտիվորեն աջակցում ազատագրված տարածքներում ադրբեջանցիների վերադարձի ծրագրին. Գևորգ Գևորգյան

Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կոնսենսուս մինուս ապազգայինը այլևս հրամայական է: Մենք չենք կարող թույլ տալ, որ մեր երկրի անվտանգության և պետականության հիմքերը խարխլվեն: ադրբեջանի ռազմական գերատեսչության պատասխանատուն բացահայտ հայտարարում է իրենց իբրև տարածքային ամբողջականության վերականգնման մասին և այս ագրեսորի նկրտումները, ոչ այլ ինչ են, քան պատերազմ սանձազերծելու նախերգանք: Եվ այս […]

Երկրաշարժ Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում. ցնցումները զգացվել են Տավուշի և Լոռու մարզերում

Մայիսի 4-ին, տեղական ժամանակով ժամը 00:04-ին (Գրինվիչի ժամանակով մայիսի 3-ին 20:04-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմիկ ցանցի կայանները գրանցել են 4.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում` Գյանջա քաղաքից 38 կմ դեպի հյուսիս: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 41.020 և արևելյան երկայնության 46.320։ Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: […]

Կառավարությունը խուսափում է քաղաքացիներին աջակցություն տրամադրելուց․ Մարուքյան

ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով քաղաքացիներին 100 հազարական դրամ տրամադրելու հարցին, նշեց, որ կառավարությունը բացելով գործունեության ոլորտները խուսափում է քաղաքացիներին ուղղակի ֆինանսական աջակցություն տրամադրելուց: Մարուքյանը նշեց, որ իշխանությունը տարբեր կեղծ օրակարգերով փորձում  է շեղել քաղաքացիների ուշադրությունը այդ հարցից, իսկ իրենք կրկին ցանկանում են անդրադառնալ իրական թիվ 1 օրակարգին: «Տեսեք ինչերի միջով ենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի