23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արա, դու հո էս երկրի թշնամին չե՞ս. Բագրատ Եսայանը` Նիկոլ Փաշինյանին

ՀՅԴ-ական Բագրատ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլի հասկանալի լեքսիկոնով ասեմ. արա, դու հո էս երկրի թշնամին չե՞ս, ինչի՞ ես ամեն գնով վատացնում հարաբերությունները մեր բոլոր գործընկերների հետ։ Քո հակառուսականությունը 2 տարվա մեջ հասցրեց նրան, որ ի դեմս քեզ Հայաստանի ղեկավարին չեն ուզում տեսնել Մոսկվայում՝ Հաղթանակի շքերթին, Եվրոպայի խորհրդի խոշորագույն խմբակցության նախագահը մտահոգություն է հայտնում Հայաստանում ոչ ժողովրդավարական ուղղությամբ զարգացումների համար, Վենետիկի հանձնաժողովը իրավաբանական լեզվով խստագույնս զգուշացնում է, որ իրավական գործընթացների այս ուղղությամբ զարգացման դեպքում Հայաստանը դուրս կդնի իրեն եվրոպական ընտանիքից, Արցախի հարցում միջազգային կառույցները ընդունում են «աննախադեպ» հակահայկական հայտարարություններ։

Լավ, քո հիվանդ պատկերացումների ձեռը էս ազգը հո գերի չի՞ ընկել, դու ընդունա՞կ ես ճասկանալ, որ աշխարհն ապրում է միջազգային հարաբերությունների՝ բոլորի կողմից տասնամյակներ առաջ ընդունված ու ընկալելի կանոններով, որ միջազգային խաղացողները և գործընկերները քո զոմբիացած «պողոսները» չեն, որոնց կարողանում ես զարմացնել ու հիացնել քո անկապ ու մանկամիտ «փոքր հեղափոխությունների» տեսությունով ու ՔՈ՝ զրո կետից ամեն ինչ սկսելու «նախաձեռնությամբ»։ Դա առնվազն ծիծաղելի է դարձնում մեր երկիրը, իսկ մանկական թոթովանք հիշեցնող ամեն ելույթդ արտաքին քաղաքական և արցախյան հիմնահարցերի քո «նորարարական պատկերացումների թեմայով հեգնական քմծիծաղ է առաջացնում մեր հակառակորդների ու, որ ցավալի է, մեր գործընկերների մոտ։

2 տարում դու արեցիր անհնարը՝ մեզնից վանեցիր մեր բոլոր ռազմավարական դաշնակիցներին ու բարեկամներին, ձեռք չբերելով ոչ մի բարեկամ։ Արդյունքում արտաքին ճակատում այսօր ունենք անկառավարելի ռիսկեր, որոնք աննախադեպ սպառնալիք են մեր ազգային անվտանգության համար։ Իսկ դրանց մասին մտածելու, լուծումներ գտնելու փոխարեն դու քո հիվանդագին մտասևեռումի՝ Սահմանադրական դատարանը քո կամակատարը դարձնելով Հայաստանի միանձնյա, անսահմանափակ «տիրակալը» դառնալու հարցն ես նորից բերել առաջին պլան։

Մի բանում վստահ կարող ես լինել։ Արածներիդ ու դրա արդյունքում՝ անդառնալի կորուստների համար դու անձնապես պատասխանատվության առաջ ես կանգնելու։ Ոչ միայն պատմության։ Քո բոլոր արարքների ու գործողությունների համար նախատեսված են հոդվածներ ՀՀ Քրեական օրենսգրքում»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ