14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ղազագրի համար դատապարտող «Իմ քայլը» քաղաքական թրաֆիքինգով է զբաղված․ «Հրապարակ»

«Իմ քայլի որոշ պատգամավորներ, որոնք ինչ-ինչ թելերով անցյալում կապ են ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, նրան անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությունից հետո բանագնացների միջոցով փորձել են Ծառուկյանի մոտ մեղա գալ, որ իրենք այդ քվեարկությունն իրականացրել են ստիպված, և իրենցից ապացույցներ են պահանջել՝ չէին կարող այլ կերպ քվեարկել։

Ասել են, որ գործընթացի պատասխանատուն եղել է խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, ով տղամարդ պատգամավորներին հոգեբանորեն ճնշելուց զատ, բոլոր պատգամավորներից պահանջել է իրենց քվեարկության մասին հավաստի ապացույց ներկայացնել ոչ թե լուսանկարի, այլ տեսանյութի տարբերակով։

Փաստորեն, քաղաքական թրաֆիքինգն ընդունված է նոր Հայաստանում, հեղափոխական ուժերի մոտ, մինչդեռ նրանք ԲՀԿ-ականներին էին դատապարտում ղազագիր գրելու հարցում»։

Այս և այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվահամարում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ