23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պետության անգլուխ գլուխը՝ Արմեն Սարգսյան. Անդրանիկ Թևանյան

«Պետության անգլուխ գլուխը՝ Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 23–ին նշել է իր ծննդյան օրն ու շտապել հունիսի 24–ի թվագրությամբ, այսինքն՝ դեռ լույսը չբացված, գիշերով, գաղտագողի, մթության քողի տակ ստորագրել սեփական լիազորությունները նվազեցնող օրենքը, ինչպես նաև սահմանադրական կարգի տապալման ու իշխանության յուրացման «հռչակագիրը»։

Դատելով ամենից՝ եթե ԱԺ–ում ընդունվի օրենք Արմեն Սարգսյանին գնդակահարելու մասին, նա կստորագրի, միայն թե քաղաքացիության «բարաթը» չուզեն և միայն, թե իր բիզնես շահերը պաշտպանվեն։

Այս մարդը դարձել է Հայաստանի դեմ իրականացվող քաղաքական դիվերսիայի բութ գործիքը։ Նաև՝ կոլեկտիվ հանցագործության օղակներից մեկը։

Սա եզակի երևույթ է քաղաքականության մեջ։ Մարդը բողոքում է, թե բա Սահմանադրությամբ լիազորություններ չունեմ, ինձանից ի՞նչ եք ուզում, բայց արագացված ռեժիմով ստորագրում է սեփական լիազորությունները կրճատող օրենքի տակ։

Արմեն Սարգսյանին նախագահ դարձնելը մեծագույն վատություններից մեկն էր, որն արեց նախորդ իշխանությունը ՀՀ քաղաքացիների ու մեր պետության դեմ»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ