Տղա ջան, ով ինչից խոսի, Դու տանձ ու խնձորից, կանեփից ու մետանֆիտամինից խոսա․ Միհրան Հակոբյան
![](https://henaran.am/wp-content/uploads/2020/06/F58D345B-4058-40FE-8AAE-0BBE266D6D0B.jpeg)
Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանը մի կնոպկա սեղմող ունի՝ Արթուր Հովհաննիսյան, որին ժամանակին պլանի գործով բերման են ենթարկել ոստիկանություն, հետո գործը մի կերպ փակել են: «Կայֆ ծախող» սույն պերսոնաժն առանց ամոթի ասում է, որ «Հրայր Թովմասյանը պետք է ամաչի տարիներ շարունակ կեղծված ընտրությունները լեգիտիմացնող ՍԴ-ի համար»: Հիմա սրա նմաններին ի՞նչ ասես. ուռում, խելքները թռցնում են:
Հրայր Թովմասյանը ՍԴ դատավոր, հետո ՍԴ նախագահ է ընտրվել 2018թ.-ին: Թովմասյանն ի՞նչ կապ ունի ընտրակեղծիքի ու դրա լեգիտիմացման հետ: Թե Թովմասյանն «ընտրակեղծիք է լեգիտիմացրել», ուրեմն դա 2018-ի ընտրություններն են եղել, ինչի արդյունքում հայ ժողովրդի մի մասը սրա նմանների մի ողջ վտառի հնարավորություն տվեց իշխանություն լինել ու ինքնադրսևորվել: Հնարավորություն տվեց ու բառի բուն իմաստով կռախի առջև կանգնեց: Եթե ամաչելու բան կա, ապա պետք է ամաչել, որ սրա նմանները ազատության մեջ են ու պատգամավոր են: Սա հիմա պետք է ճաղերի հետևում լիներ՝ իր շեֆի ասած՝ բալանդ ուտելիս ու բառիգների հանդեպ մյուս կալանավորների ուրույն վերաբերմունքը վայելելիս:
Ամեն դեպքում, երևի թե կարիք չկա սրանց հետ փաստերի լեզվով խոսել: Ո՛չ ամոթ ունեն, ո՛չ էլ ուղեղ ունեն: Կոնկրետ սրա դեպքում ուղղակի պետք է ասել՝ տղա ջան, ով ինչից խոսի, Դու տանձ ու խնձորից, կանեփից ու մետանֆիտամինից խոսա»: