23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հակահամաճարակային կանոնները պահելու առումով իրավիճակը շարունակում է մնալ լարված. ՀՀ վարչապետ

Ուզում եմ պայմանավորվենք, որ «լոք դաուն»-ի քաղաքականությանը վերադառնալու անհրաժեշտություն չունենանք, ուղիղ եթերի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սրա համար հարկավոր է մեկ բան, որ մենք պահենք հակահամաճարակային կանոնները», – ասաց նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մայիսի տվյալները լավատեսություն են ներշնչում, որ բավականին արագ որոշակի վերականգնում կունենանք։

«Տնտեսական առումով մայիսին մերքաղաքականությունը հսկայական էֆեկտ է ունեցել, բայց, ցավոք, մայիսին հակահամաճարակային կարգապահության լավ ցուցանիշներ ցույց չենք տվել», – ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, թե հիմա ցուցանիշները մի փոքր լավացել են, սակայն հակահամաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված։

«Եթե, Աստված չանի, այնքան մեր թվերը մեծանան, որ մենք ստիպված լինենք «լոք դաուն»-ի գնալ, մենք էլի կկորցնենք ոչ թե 71, այլ՝ 150 հազար աշխատատեղ ու այստեղ վերականգնում կարող է կա՛մ արագ չլինի, կա՛մ ընդհանրապես հնարավոր չլինի։ Ձեզ կրկին կոչ եմ անում կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն ու ախտահանել ձեռքերը», – նշեց Նիկոլ Փաշինյանը։

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ