Ո՞րն է այն արդյունքը, հանուն որի բանակցում եք, բացեք խաղաքարտերը․ Չալաբյան
«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մայիսի 6-ին Ազգային ժողովում Կառավարության հարց ու պատասխանի ընթացքում, առնվազն երեք պատգամավորներ՝ Արման Աբովյանը, Նաիրա Զոհրաբյանը, և Տիգրան Ուրիխանյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցեր ուղղեցին Արցախյան հակամարտության կարգավորման ներկա փուլի վերաբերյալ։ Դիմելով բառախաղի և տարբեր հնարքների, վարչապետ Փաշինյանը ուղիղ պատասխան այդ հարցերից ոչ մեկին չտվեց, […]





































