13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Վարչապետն իր հարցազրույցի տեսանյութով կիսվել է աղանդավորի էջից

«2016-ին, թե 17-ին Հ1-ին տված հարցազրույցից հետո, որից կտոր կա այս տեսանյութում, միշտ ափսոսում եմ, որ մի միտք պակաս եմ ասել։

Իսկ այդ միտքը հետեւյալն է. բազմաթիվ նախադասություններ, մտքեր, որոնք Նոր Կտակարանում լսում ենք Հիսուս Քրիստոսի շուրթերից, ահա այդ նախադասությունները, մտքերը կարող էին ունենալ միայն աստվածային ծագում։

Մահկանացուն նման մտքեր չէր կարող արտահայտել, նման նախադասություններ չէր կարող ձեւակերպել։ Վկան՝ Հիսուսից հետոյի եւ առաջվա հազարամյա պատմությունը»,- գրել է նա։

Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեսանյութի տակ ֆեյսբուքյան օգտատերերը քննադատել և ուշադրություն են հրավիրել այն փաստին, որ օգտատերը, որի էջից վարչապետը կիսվել է տեսանյութով, «Կյանքի խոսք» եկեղեցու հետևորդ է և իր էջում ակտիվ քարոզում է «Կյանքի խոսքի» համոզմունքները

«Այս Վահեն բլոկեց ինձ իր էջից,երբ կոչ արեցի մարդկանց,որ եթե հավատում են կարող են իրենք էլ աղոթեն…նա աղանդ է տարածում և կխնդրեի,որ ջնջեք սրան ձեր էջից»,- գրել է օգտատեր Սեդա Ծատուրյանը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ