23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Էդմոն, ծախվը՞մ ես

Top-news.am-ը գրում է. ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր հայտարարեց, որ Ազգային ժողովը ժամերի ընթացքում ընդունել է Սահմանադրական փոփոխությունները եւ խախտելով Սահմանադրությունը այն չի ուղարկել ՍԴ կարծիքի համար, ապա հավելել է, թե ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն է կատարվել, որով ՀՀ նախագահին զրկել են Սահմանադրական փոփոխությունների նախագիծը ստորագրելու իրավունքից: Եւ այս ամենից հետո անհեթեթ պատճառաբանությամբ «Լուսավոր Հայաստանն» առայժմ չի միանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախաձեռնած ստորագրահավաքին: 

Այս որոշումով Էդմոն Մարուքյանը գնաց եւ հավասարվեց հազար տարվա… Ամեն ինչ պարզ է, չմանրամասնենք: Ընդամենն ընդգծենք, որ ինչպես յուրաքանչյուր մարդ, այդպես էլ կուսակցություն ունենում է իր աստեղային պահը, եւ եթե այն բաց է թողնում, ապա շեշտակի արագությամբ գլորվում եւ հայտնվում է անդունդում: Մարուքյանը սխալվեց: Մարուքյանն ընտրեց Նիկոլ Փաշինյանի հետ բազառ անելու տարբերակը:  

Էդմոնը որոշեց վերածվել Նիկոլի խաղալիքի եւ կոպիտ, շատ կոպիտ սխալ գործեց: Պետությունը, ՀՀ քաղաքացին դեռ ուժ կգտնի հաղթահարել այս մղձավանջը, բայց «Լուսավոր Հայաստանն» այդ հնարավորությունը չունի: «Լուսավոր Հայաստանը» որպես քաղաքական ուժ այսօր մահացավ:

Եւ Էդմոնը թող չզարմանա, եթե առաջիկայում դատախազը մտնի Ազգային ժողով եւ խնդրի պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել պատգամավոր Էդմոն Մարուքյանին, հիշեցնելով 2012 թվականի իրադարձությունները:  

Հիշեցնենք, որ լրատվամիջոցները, քաղաքական գործիչները ասել եւ գրել են, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Էդմոն Մարուքյանը պատգամավոր է ընտրվել՝ կեղծելով պետական մի շարք փաստաթղթեր եւ քրեական հանցագործության է դրդել Ոստիկանության անձնագրային ծառայությանն ու Ազգային Անվտանգության ծառայությանը։ 2009 թվականի հունիսի 13-ից մինչեւ 2010 թվականի օգոստոսի 30-ը Մարուքյանը բացակայել է Հայաստանից, այսինքն՝ 1 տարի 17 օր վերջինս Հայաստանում չի եղել, սակայն Ոստիկանության անձնագրային ծառայությունը Մարուքյանին տեղեկանք է տվել առ այն, որ քաղաքացի Էդմոն Մարուքյանը վերջին հինգ տարում մշտապես բնակվել է Հայաստանում։ Իսկ նա հաստատ չէր կարող լինել միաժամանակ ե՛ւ Հայաստանում ե՛ւ ուսանել Միացյալ նահանգներում։

Շանտաժի չենթարկված Գագիկ Ծառուկյանն ու հարգանքի արժանի ԲՀԿ-ական մյուս պատգամավորները, եւ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը եւ դատարանի բարձր արժանապատվություն ունեցող մյուս դատավորները հաղթել են: Նրանք դեռ երկար ժամանակ լինելու են իրադարձությունների կենտրոնում, իսկ Էդմոն Մարուքյանն ընտրեց կործանման տանող ճանապարհը եւ հիմա թող սպասի, թե երբ է դատախազն իր հարցով մտնելու Ազգային ժողով:  

«Լուսավոր Հայաստանը» կործանվեց: Սա արդեն կատարված փաստ է, բայց այդ կուսակցությունում կան արժանապատիվ մարդիկ, որոնք հաստատ չեն ցանկանա, որ Էդմոնի ձեռքից բռնած հայտնվեն անդունդում: Նրանք հիմա իրենց քայլը պետք է անեն, իհարկե, չմոռանալաով խմբակցության գործող ղեկավարին հարցնել՝ Էդմոն, ծախվը՞մ ես:

Իսկ Սասունը Միքայելյանը, փաստորեն, ճիշտ էր…

Գեղամ Նազարյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ