Իշխանության մեջ էլ անառողջ հարաբերություններ են. Արտակ Զաքարյան
news.am
news.am
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կոռուպցիա պետք է գրել, ոչ թե որոշ հեռուստաընկերությունների լոգոյի փոխարեն, այլ նեոբոլշևիկյան կառավարության ղեկավարի աշխատասենյակի լոգոյի վրա, ով օրը ցերեկով 3 միլիոն «վարչապետից» թաքուն՝ 750.000 դրամով բարձրացնում է իր նախարարների աշխատավարձերն ու փորձում օրենքով կաշառել Սահմանադրական դատարանի դատավորներին։ Դե իսկ խնամի, ծանոթ, բարեկամների ապրելակերպի հեղափոխական բարելավումը […]
Հայաստանի առողջապահության նախարարությունը խիստ մտահոգված է, որ «5-րդ ալիքի» լրագրողն առանց դիմակի եւ գլխարկի ուղիղ եթերում ներկայացրել է «հատված Աչաջրի ծննդատան ծննդաբերության գործընթացից»: Անկեղծ ասած, ցուցադրել ենք մի դրվագ ԿՆՈՋ ծննդաբերության ընթացքից, ոչ թե «հատված՝ ԾՆՆԴԱՏԱՆ ծննդաբերության գործընթացից»: Մեր թղթակցի՝ Աչաջրում լինելն էլ պայմանավորված էր ոչ թե «ծննդատան ծննդաբերությամբ», այլ հանրապետության մի քանի ծննդատների՝ նախարարության […]
Դատախազությունը բողոքարկել է դատավորի գրավոր որոշումը, համաձայն որի՝ ինձ ազատ են արձակել: Իմ օրոք շուրջ 70 միլիոնի աշխատանքներ են իրականացվել, իսկ ես էլ դեռ մեղադրվում եմ շուրջ 200 միլիոնի յուրացման մեջ, բայց կարծում եմ՝ դեռևս 79 միլիարդ էլ դեռ կարող են ինձ վրա յուրացում գրել: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» […]
2019թ. ՀՀ Ազգային Ժողովի ամանորյա միջոցառումների (տեխնիկական, կազմակերպչական, զարդարանքներ և այլն) համար ծախսվել է 5,330,000 դրամ: Այս մասին AntiFake.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ աշխատակազմ ուղարկած հարցման պատասխանից: Արդյո՞ք Ազգային ժողովի կողմից արդարացված է 5 միլիոնից ավելի գումար հատկացնելը ամանորյա զարդարանքների և այլնի համար այն դեպքում, երբ նախորդ՝ 2018թ. և 2017թ. ՀՀ Ազգային Ժողովի ամանորյա միջոցառումների համար ծախսվել է, […]
Ցավով արձանագրում ենք, որ վերջին ժամանակներում տեղեկատվական դաշտում կտրուկ ավելացել է տիկին Ռիտա Սարգսյանի վերաբերյալ ապատեղեկատվության, անձի բարի համբավը ոտնահարող, կեղծ լուրերի և ստոր ստերի քանակը: Տեսանելի են նաև նման անբարո մեթոդների պատվիրատուների ականջները: Նրանք սեփական կեղտոտ նպատակների համար չեն խորշում անգամ ամենազարհուրելի և պիղծ մեթոդներից և գործելաոճից: Բացի ֆեյք լրահոսից, այսօր արդեն կառավարության շենքի […]
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում Նիկոլ Փաշինյանի կողմից այսօր՝ կառավարության նիստի ժամանակ հեռուստաընկերությունների վերաբերյալ հնչեցրած հայտարարությունը։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը պահանջում է, որպեսզի կառավարության ղեկավարը չպիտակավորի հեռուստաընկերություններին: «Սա հեռուստաընկերություններին լռեցնելու, խոսքի ազատությանը դեմ գնալու հերթական փորձն է։ Նմանատիպ ելույթը գրաքննություն սկսելու և հեռուստաալիքները վերահսկելու հստակ ցուցում է», – նշված է «Մեդիա պաշտպան»-ի տարածած հայտարարության մեջ։ «Մեդիա […]
Դեռևս վաղ է խոսել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Մենք բանակցություններից երբևէ չենք խուսափել, հակառակը, շատ ակտիվ ներգրավված ենք բանակցային գործընթացում», – ասաց ՀՀ ԱԳ նախարարը։ Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ որևէ պահ չի եղել, որ Հայաստանը փորձի ձգձգել բանակցային գործընթացը։ «Նախարարների մակարդակով եղել են […]
ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳԼՈԲԱԼ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ամենամյա ուղերձով փաստացի ազդարարեց Ռուսաստանում սկսվող լայնածավալ բարեփոխումների նոր ալիքի մասին: Նախանշված խնդիրների ու թիրախների բնույթը պահանջում է կառավարման նոր մոդել՝ հետևաբար նաև նոր թիմ, որի գործունեության առանցքն ամբողջությամբ խարսխված են լինելու […]
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր մսավաճառները ակցիա էին անում կառավարության դիմաց: Հենց այն վայրում, որտեղ մեծ աղբաման կա տեղադրված: Ակցիան ավարտվեց, նրանք հեռացան՝ ակցիայի վայրը թողնելով ծխախոտի թափոններ տպավորիչ քանակի տակ: Ու մեր սիրելի մսավաճառները պահանջում են, որ քաղաքացիներին իրենց կողմից միս վաճառելու սանիտարական, սննդի անվտանգության եւ այլ պայմանները չխստացնենք»: