05 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եթե դուք չեք դիմում ՍԴ, ապա Ձեր արարքը համապատասխանում է իշխանության յուրացում և սահմանադրական կարգի տապալում հանցակազմերին. Արփինե Հովհաննիսյանն՝ «իմքայլականներին»

«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Իմ քայլի» նախաձեռնությանը, որով դադարեցվում է ՍԴ որոշ անդամների լիազորությունները։ Նա մասնավորապես դիմել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ նշելով, որ եթե նրանք չեն դիմում ՍԴ, ապա իրենց արարքը համապատասխանում է իշխանության յուրացում և սահմանադրական կարգի տապալում հանցակազմերին։ Հովհաննիսյանի գրառումը՝ ստորև․ […]

Իշխանությունն այլևս չի ներկայացնում ողջ հասարակության պատկերը․ Բագրատ Եսայան

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը գրում է․ ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԱՋԱԿՑՈւՄ ՆԻԿՈԼԻՆ Մոտ մի ամիս առաջ Նիկոլը վերլուծում էր, թե ովքեր են հիասթափվել հեղափոխությունից (իմա՝ իրենից): Փորձեմ անել հակառակը՝ վերլուծելով, թե ովքե՞ր են դեռևս Նիկոլի կողքին։ Եվ այսպես՝ 1. Նիկոլի կողքին է իր անմիջական շրջապատը, որն իր ամբողջ կյանքի ընթացքում, նախկինում չգտնելով իր տեղն իշխանության մեջ, դրանում մեղադրում […]

«Տաշիր» հիմնադրամը պարգևատրել է Հայաստանի շտապօգնության բոլոր բուժաշխատողներին և վարորդներին

«Տաշիր» բարեգործական հիմնադրամը հունիսի 21-ին շնորհավորել է բժիշկներին Բուժաշխատողի օրվա կապակցությամբ և հայտարարել ՀՀ շտապօգնության պետական   ծառայության բոլոր բուժաշխատողներին և վարորդներին դրամական պարգևների փոխանցման մասին: Ընդհանուր առմամբ, հանրապետության ամբողջ տարածքում ֆինանսական աջակցություն կստանա շտապ օգնության 1346 աշխատող:   Այս նախաձեռնությունը, ինչպես նախորդները, որոնք ուղղված են Հայաստանում կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարին աջակցելուն, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ […]

Նոր որակի իշխանություն է հարկավոր՝ առանց պոպուլիզմի և ստի․ Լիլիթ Գալստյան

ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը գրում է․  «Մի քանի բանի համար ուրախ եմ. Որքան էլ նսեմացնեն ու պիտակավորեն/վնգստացողներ և այլն/, որքան էլ ենթարկեն հեռախոսային և այլ հոգեբարոյական ճնշումների, ՀՀ-ում կան դատավորներ, ովքեր ծառայում են արդարադատությանն ու իրավունքի գերակայությանը, ովքեր փաստում են, որ ՀՀ Սահմանադրությունն ու ՀՀ օրենքները բարձր են օրվա քաղաքական պատվերներից: Ունենք փաստաբաններ, որոնք […]

Ցույց եք տալիս, որ գործընթացը քաղաքական է․ Ծառուկյանի փաստաբանը՝ դատախազությանը

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը անդրադարձել է Դատախազության կողմից Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու այսօրվա որոշումը բողոքարկելուն եւ գրել. «Ժամը 16:20-ի սահմաններում դատավորը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության մերժման որոշումը հանձնեց կողմերին, ժամը 17:57 ՀՀ գլխավոր դատախազության մամլո խոսնակ Գոռ Աբրահամյանն արդեն ֆեյսբուքում գրել է. <<Քանի որ դատարանի կողմից կայացվել է անհիմն և ապօրինի դատական ակտ, […]

Սահմանադրական հեղաշրջում․ 168.am

168.am-ը գրում է․ ««Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորները վաղն իրականացնելու են սահմանադրական հեղաշրջում՝ կատարելով ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով (Իշխանությունը յուրացնելը) և 300.1-րդ հոդվածով (Սահմանադրական կարգը տապալելը) նախատեսված հանցագործությունները։ Այսպես, Ազգային ժողովի պատգամավորները Սահմանադրության կոպիտ խախտմամբ և առանց Սահմանադրական դատարանի համաձայնության վաղը երկու ընթերցումով ընդունելու են Սահմանադրական փոփոխությունների նախագիծ՝ դադարեցնելով Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունները։ Հիշեցնենք, որ […]

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանի տան պատուհանի վրա հայտնաբերվել է վնասվածքի հետք․ վարկածներից մեկով՝ կրակոց է եղել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, հունիսի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Անհայտ անձը, ըստ նախնական տեղեկությունների, վնասել է Երևան քաղաքի Սարկավագի փողոցի շենքերից մեկի բնակչի տան պատուհանի ապակին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։  Ըստ նախնական տեղեկությունների՝ հունիսի 19-ից մինչև հունիսի 21-ն […]

Նիկոլ Փաշինյանը շանտաժով գումար է շորթել ավիացիայի վարչությունից. Հասմիկ Մանուկյան

Ֆեյսբուքյան օգտատեր, ավիացիայի վարչության նախկին աշխատակից Հասմիկ Մանուկյանը գրում է. «Մի փաստ էլ ես պատմեմ Նիկոլ Փաշինյանի անփառունակ անցյալից: Նիկոլ Փաշինյանը շանտաժով գումար է շորթել նաև ավիացիայի վարչությունից՝ հասնելով նրան, որ իր թերթը գնվի և դրվի օդանավերում: Բայց պատմեմ սկզբից. 1999-2001 թթ. աշխատում էի ավիացիայում: Ծանր տարիներ էին, փորձում էինք քիչ-քիչ ոտքի հանել ոլորտը, բայց […]

«Այս իշխանությունների անգործությունը նպաստավոր չեն Արցախյան հակամարտության դիրքերի համար». Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Եվրոպական խորհրդարանի վերջին եւ Արցախին վերաբերող հարցերին.   «Եվրոպական խորհրդարանի վերջին զեկույցի Հայաստանին եւ Արցախին վերաբերող խնդրահարույց ձեւակերպումների, ինպես նաեւ «նախկինիզմի» եւ մի շարք այլ հարցերի մասին։ ԵԽ-ն ամսի 19-ին ԱԼԳ գագաթնաժողովին ընդառաջ ընդունեց իր ռեկոմենդացիաները։ Այս փաստաթուղթը շրջանակային գնահատականն է առանձին երկրներում ստեղծված իրավիճակի, այնպես […]

Գագիկ Ծառուկյանը չի կալանավորվի

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Ռոբերտ Պապոյանը մերժեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը: Նշենք նաև, որ Շենգավիթի դատարանը այսօր ևս շրջափակված է ոստիկանական մեծաթիվ ուժերով, այստեղ են նաեւ ԲՀԿ-ական պատգամավորները: Գագիկ Ծառուկյանը դեռ չի ժամանել դատարան: Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի