Ժողովուրդն արդեն հոգնել է Փաշինյանի՝ 2 տարի կրկնվող անիմաստ տեքստերից, անհեթեթ մեղադրանքներից. Միհրան Հակոբյան
Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթին:
«Խորհրդարանի կիսադատարկ դահլիճում բյուջեի տապալված կատարողականը շոուի վերածած խեղկատակն ունակ չէ ընկալել, որ ժողովուրդն արդեն հոգնել է երկու տարի կրկնվող անիմաստ տեքստերից, անհեթեթ մեղադրանքներից ու նախկինների շողքի տակ թաքնվելով՝ սեփական անկարողությունը արդարացնելու փորձերից»,- նշել է Հակոբյանը՝ հավելեով, որ համարձակությունից խոսում է «Մարտի 1-ը» կազմակերպած, մարդկանց միմյանց դեմ հանած, հետո փախած և նկուղներում թաքնված վախկոտը, որն իր ամեն ելույթից հետո վազում է իր անվտանգության աշխատակիցների քանակն ավելացնելու:
«Նրա կողմից երկու տարի քաղաքական հակառակորդներին վերագրվող ցնդաբանությունները արդեն նույնիսկ ծիծաղելի էլ չեն: Նիկոլն արժանի է խղճահարության՝ իր ձախողված ներկայի ու իրեն սպասվող ապագայի համար»,- գրել է նա՝ նշելով, որ 2 տարի երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնողն առնվազն պետք է ամաչեր, որ իր սպառնալիքները միայն ծիծաղ են առաջացնում ընդդիմախոսների մոտ: