06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Քաղաքական մեծամասնությանը հետաքրքիր չէ՝ ընդդիմությունը բոյկոտում է, թե ոչ. Լիլիթ Մակունց

Քաղաքական մեծամասնությանը հետաքրքիր չէ՝ ընդդիմությունը բոյկոտում է, թե ոչ: Դա ընդդիմության իրավունքն է, ԱԺ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Ինչո՞ւ է բոյկոտում, օրինակ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: Միգուցե դժգոհություն է հայտնում իրավական գործընթացների առնչությամբ: Ամեն դեպքում, դա ընդդիմության իրավունքն է:

Խոսվում է ընդդիմախոսներին լռեցնելու մասին: Եթե իրավական պրոցեսներին չխոչընդոտելը համարում եք ընդդիմությանը լռեցնել, ուրեմն ձեր ձևակերպումներում ազնիվ չեք:

Ընդդիմությանը հաճելի է, թե ոչ, իրականությունն այն է, որ իշխանության 88 հոգանոց կազմն առաջնորդվում է օրենքով և իր լիազորություններով», – ասաց Մակունցը՝ չհամաձայնելով նաև այն պնդումների հետ, թե իշխանության կողմից փորձ է արվում լռեցնել ընդդիմադիր մամուլը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը նաև շեշտեց՝ Հայաստանում, բացի կորոնավիրուսի համավարակը, այլ ճգնաժամ՝ այդ թվում քաղաքական, գոյություն չունի:

 
 
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ