17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Փաշինյանի երազանքն իրականանում է, տնտեսությունը փլուզվում է. Անդրանիկ Թևանյան

Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշներին: Նա մասնավորապես նշել է, որ Փաշինյանի երազանքն իրականանում է, տնտեսությունը փլուզվում է, իսկ կորոնավիրուսն էլ եթե հնարավորություն է ստեղծել, ապա միայն իշխանության ուզուրպացիա իրականացնելու, ՀՀ քաղաքացիների իրավունքները սահմանափակելու և սահմանադրական կարգի տապալում իրականացնելու համար։ Թևանյանի գրառումը՝ ստորև.

«Տնտեսության գահավիժումը շարունակում է՝ -12,8 %

Պաշտոնապես հրապարակվել են Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները 2020–ի հունվար–մայիսի համար։

Այս տարվա մայիսի Տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ)–ը 2019–ի մայիսի համեմատ 12,8 տոկոսով պակաս է։

Այս տարվա առաջին 5 ամսվա (ՏԱՑ) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3,9 տոկոսով։

Շինարարության առումով 2020–ի առաջին հինգ ամիսները 2019–ի համեմատ վատն են 23,4 տոկոսի չափով։ Առևտրի շրջանառությունը ևս կրճատվել է՝ 10,8 %:

Ծառայությունների ծավալը (առանց առևտրի), որը փաշինյանական կառավարության լոկոմոտիվն էր անցած տարի, կրճատվել է 4,2 տոկոսով։ Ըստ ամենայնի՝ ֆուտբոլային հանդիպումների և մարզական մյուս միջոցառումների դադարեցումն է ազդել մեր «ծառայությունների» վրա, քանզի խաղադրույքներ ընդունող հեղափոխական գրասենյակների գործերը կորոնավիրուսի պատճառով մի փոքր վատացել են։

Արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 11,2 տոկոսով, արտահանումը՝ 8,1 տոկոսով, ներմուծումը՝ 12,8 տոկոսով։

Էն ո՞վ էր ասում, թե բա համաճարակը նաև հնարավորություն է։ Էն ո՞վ էր երազում, որ կորոնավիրուսը փլուզի մեր տնտեսությունը, ստանանք մեծ շինհրապարակ ու տնտեսական հեղափոխություն անենք։

Հրե՛ն, Փաշինյանի երազանքն իրականանում է, տնտեսությունը փլուզվում է, բայց միայն «թավշյա» տղաների ու աղջիկների կյանքի որակն է հեղափոխականորեն փոխվում։ Կորոնավիրուսն էլ եթե հնարավորություն է ստեղծել, ապա միայն իշխանության ուզուրպացիա իրականացնելու, ՀՀ քաղաքացիների իրավունքները սահմանափակելու և սահմանադրական կարգի տապալում իրականացնելու համար»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ