30 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրար հաջորդող ընդմիջումները չեն հանդարտեցնում խորհրադարանի կրքերը

Մայիսի 8-ին Ազգային ժողովում շարունակվում էր կառավարության կատարողականի ներկայացումը։ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ընթացքում կրքեը թեժացան, իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանը տեղից արձագանքեց, ինչին պատասխանեց Մարուքյանը, որին հետևեց ծեծկռտուք։ Կատարվածից հետո, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց կարճ ընդմիջում, սակայն իրավիճակը չշտկվեց։ Նորից տեղից եղան տարբեր բացականչություններ, ելույթի պատրաստվող Էմդոն Մարուքյանն էլ պատասխանեց։ ԱԺ նախագահը նորից […]

Չես կա­րող աշ­խա­տել, հե­ռա­ցիր․ նախարարի ազատման իրական պատճառը․ «Իրատես»

«Շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը սրտնեղած է հեռացել. իշխանությունը չի գնահատել իր ու իր թիմի` առանց «լայքերի» աշխատանքը: «Մեր աշխատանքներն այս համատարած սենսացիոն եւ լայքաբեր տեղեկատվական հոսքերում տեղ չգտան եւ հնչեղություն չստացան, միգուցե շատ զբաղված էինք համակարգ կառուցելով, քան աղմուկ հանելով»,- հրաժեշտի իր խոսքում, մի քանի տասնյակ ձեռքբերումներ թվարկելով, արձանագրել է նախկին նախարարը: Գրիգորյանի […]

Սննդամթերքն ապրիլին թանկացել է․ «Ժողովուրդ»

«2020 թ. ապրիլին, 2019 թ. ապրիլի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 0.3 % գնանկում, իսկ 2020 թ. մարտի համեմատ՝ 1.8 % գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել են մի շարք պարենային ապրանքների համեմատաբար բարձր գնաճերը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2020 թ. ապրիլին, մարտի համեմատ, կարագի գինն աճել է 2.9 %-ով, արևածաղկի բուսական յուղինը՝ […]

«Կլասիկ» սրճախմության գաղտնիությունը «հաճախորդ» լինելու վկայումն է․ «Իրատես»

««Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի սիրտը տեղն է ընկել, կասկածներն ու վախերը փարատվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ շուրջ 40 րոպե առանձնազրույց ունենալուց հետո: Սա ոչ թե ենթադրություն, այլ Մարուքյանի պնդումն է: Արցախի մասին են խոսել` վստահեցնում է Մարուքյանը, սուրճի սեղանի շուրջը Փաշինյանի հետ քննարկել են Արցախի բանակցային հարցը, ու նրա համար պարզ է […]

Փաշինյանը որոշել է պատժել ՍԴ նախագահի ընկերոջը․ «Հրապարակ»

«Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը մարտ ամսից տեղափոխվել է Սահմանադրական դատարան՝ որպես ՍԴ նախագահի խորհրդական։ Նրա անունն արդեն կա ՍԴ կայքում՝ նախագահի 4 խորհրդականների կողքին։ Վարդան Պողոսյանը շուրջ 2 տասնամյակ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության՝ GIZ-ի «Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ղեկավարն էր։ Ընկերությունից մեզ հայտնեցին, որ Վարդան Պողոսյանի հեռանալու պատճառն այն է, որ […]

Բացառում եմ, որ բանակցային սեղանին կա փաստաթուղթ. Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, Հանրային ՀԸ «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» ծրագրի ընթացքում անդրադառնալով ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի՝ Արցախի հիմնախնդրի վերաբերյալ հայտարարությանն ու վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմանը, նշել է․ «Շահարկման առիթ դարձած մտահոգությունները փարատվեցին և ես բացառում եմ, որ սեղանի վրա փաստաթուղթ կա։ Արցախի հիմնախնդրի հետ կապված մենք միշտ մտահոգություններ ունենք,  Ռուսաստանի արտգործնախարարի՝ Արցախի […]

Ինչո՞ւ է Արգիշտի Քյարամյանը գործուղվել ԱԱԾ․ «Ժողովուրդ»

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Արգիշտի Քյարամյանի նշանակումը մեծ աղմուկ բարձրացրեց: Մինչ օրս շարունակում է քննարկվել հարցը՝ ինչու Քյարամյանը 1 օրում երկու պաշտոն ստացավ՝ հաստատվելով Ազգային անվտանգության ծառայությունում: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները տեղեկացրին, որ այդ նշանակումը ուղղակի առնչություն ունի պետական գաղտնապահ այդ կառույցից դուրս սպրդող ինֆորմացիաների հետ: Բանն այն է, որ ՀՀ վարչապետին մի […]

Անլուրջ վերաբերմունքը և բանակցությունները փակուղի տանելն անթույլատրելի է․ Վանեցյան

Պատմական կարեւոր հաղթանակների տոների առիթով մի քանի նկատառում եմ ուզում ներկայացնել մեր պետության անվտանգության այսօրվա ռիսկերի եւ անելիքի մասին։ Ոչ մի համաճարակ, ոչ մի հեղափոխություն, ոչ մի պայմանավորվածություն չի չեղարկել պատերազմի վտանգը, Ադրբեջանին չի ստիպել հրաժարվելու ռազմական ճանապարհով հաջողության հասնելու ցանկությունից։ Պետական համակարգի եւ հասարակության զգոնության նկատվող թուլացումը որոշակի մտահոգություններ է առաջացնում։ Մեր պետության համար […]

«Վայելեք ձեր սրտի վարչապետին, շուտով ձեր տները կքանդի Հալաբյանից մինչև ուր որ սիրտը կուզի և կթողնի այդպես քանդված». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ  նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Այսօր վարչապետ Փաշինյանը համայն հայ ժողովրդին և ի լուր աշխարհի հրովարտակ հղեց, շնորհավորեց Իջևանի անտառներում կովկասյան ընձառյուծի ի հայտ գալը։ Ավե Նիկոլ, փառք, Նիկոլ, բրավո, կեցցե մեր հզոր վարչապետը, կեցցե թավշյա հեղափոխությունը և կեցցե անհաղթ հերոսը։Եթե չլիներ Նիկոլ անպարտելին, ոնց կարող էր ընձառյուծը, […]

Շփումների պատճառով մարդուն «իզգոյ» դարձնելը բարոյազրկություն է. Ռուբեն Հայրապետյան

Անկախ` քաղաքական զարգացումների սրության աստիճանից, անկախ` մարդկանց անձնական դիրքորոշման կտրուկ բնույթից, պատիվ և արժանապատվություն ունեցող հասարակությունն իրավունք չունի քարկոծել իր արժանավորներին: Այս մասին այսօր՝ մայիսի 7–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Նա նշել է. «Սրիկայության գագաթնակետն է` քարկոծել կամ անվանարկել նրանց, ովքեր բարձր են պահել Հայաստանի Հանրապետության եռագույնը միջազգային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի