23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՍԴ-ից դիմումը հետ վերցնելը Քոչարյանի փաստաբանների կողմից սխալ քայլ էր. Էդմոն Մարուքյանը

Մեր դիրքորոշումը հայտնելուց հետո որեւէ իրողություն չի փոխվել, որեւէ գնդակ չի նետվել մեր դաշտ: Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարեւանյանը հայտարարել է, որ իրենք իրենց քայլն արեցին, հիմա տեսնենք, թե «Լուսավոր Հայաստանն» ինչ կորոշի, դրանով գնդակը նետելով ԼՀԿ-ի դաշտ:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր ՍԴ-ից հետ են վերցրել մեկ տարի առաջ ներկայացրած դիմումը՝ հայտարարելով, որ չեն ուզում որեւէ կերպ խոչնդոտել սահմանադրական փոփոխությունների հարցով պատգամավորների ՍԴ դիմելու գործընթացին:

«Երկրորդ նախագահ Քոչարյանի գործով երկու դիմում կա ՍԴ-ում, մեկը պաշտպանական թիմն է ներկայացրել, մյուսը՝ դատարանն է ներկայացրել: Հիմա Քոչարյանի փաստաբանական թիմը իր դիմումը հետ է վերցնում: Նախ դա սխալ քայլ է, որովհետեւ ամեն դեպքում՝ գործը քննվելու է եւ իրենց դիմումը կարեւոր էր, որ մնար ՍԴ-ում: Մենք նույնպես կարծում ենք, որ պետք է անպայման այդ գործով որոշում լինի:

Հիմա դիմումը հետ վերցնելը ներկայացնում են ինչ-որ սոուսով, որ իրավական պետության համար է՝ միանշանակ իմանալով, որ գործը քննվելու է: Այն լրագրողները, որոնք ՍԴ-ի դիմաց եղել է պաշտպանների բրիֆինգին, նրանց խաբել են: Որովհետեւ իրենք ասում են՝ մենք դիմումը հետ ենք վերցնում, իրենց նախապայմանը չկա, կարող են դիմել ՍԴ: Դա սուտ է: Եթե մեզ հարցնեին, մենք դիմումը հետ ենք վերցնում, դուք կդիմե՞ք ՍԴ, մենք էլ կասեինք, որ ընդհանրապես անիմաստ է դիմումը հետ վերցնելը: Երեւի թե, եթե կա նման հնարավորություն, կարող էին պարոն Թովմասյանին եւ ՍԴ դատավորներին խնդրել, որ գործը երեկ քննեին, այսօր որոշումը կայացնեին, մենք էլ վաղը դիմումը մուտք անեինք: Ես այսօր էլ եմ հորդորում, թող այսօր քննեն, երեկոյան որոշումը հրապարակի, վաղը առավոտյան մենք դիմումը մուտք կանենք»,-ասաց Մարուքյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ