01 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ զինված ուժերի ՀՕՊ ստորաբաժանումներն, ընդհանուր առմամբ, խոցել են հակառակորդի13 ԱԹՍ. Արծրուն Հովհաննիսյան

Երեկ կեսգիշերից հետո սահմանին հանգստությունը պահպանվում է, ճեպազրույցի ժամանակ ասաց Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը: «Կրակոցներ և հատկապես մեծ տրամաչափերի զինատեսակներից կրակոցներ չկան», – ասաց նա: Արծրուն Հովհաննիսյանը միաժամանակ տեղեկացրեց, որ հուլիսի 12-ից մինչև երեկ կեսգիշեր ՀՀ զինված ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները, ընդհանուր առմամբ, խոցել են հակառակորդի 13 ԱԹՍ, որոնցից 10-ը՝ հարվածային և 3-ը […]

«Սսկվեք, մոսկաներ…». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լսեք, ներքին թշնամի եւ ներքին «թուրք» որոնողներ, իրականում մարդիկ վաղուց արդեն գիտեն ձեր ինքնագնահատականը, իզուր մի տանջվեք եւ մի տվայտվեք․․. Բայց, էսօր, երբ մեր պետականության, մեր հայրենքի սահմաններում մեր հզոր տղերքը եւ անպարտ բանակը հերոսական մարտեր է մղում, դուք սսկվեք եւ հանգիստ նստեք թախտերի […]

«Պետք է բարձրացնել ԵԱՀԿ Մինսկի խմբում Թուրքիայի մասնակցության նպատակահարմարության հարցը». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարցեր, որ հայկական դիվանագիտությունը հայաստանա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին բախումներից հետո պետք է բարձրացնի միջազգային ասպարեզում 1. 2016 թվականին ձեռքբերված Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները պետք է վերադառնան որպես արցախյան բանակցային օրակարգի գերակայություններ: Առանց սահմանային վերահսկողության ինստիտուցիոնալ համակարգերի ներդրման բանակցային գործընթացի ապագայի մասին որևէ խոսք […]

Արա, ոնց եմ զզվում էդ ձևական պետականասիրությունից. Գևորգ Պետրոսյան

Ուզում եմ հասկանալ, թե ի՞նչ եղավ ապրիլյան քառօրյայի քննիչ հանձնաժողովի վերջը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ի՞նչ արեց այդ հանձնաժողովը, բացի շոուից, ի՞նչ օգուտ տվեց պետությանն ու ժողովրդին: Կամ ի՞նչու չի գործում Ատելության խոսքի կանխարգելման հանձնաժողովը, դրա՞ վերջն ինչ եղավ, ա՜յ ձևապաշտներ… Իբր գործ […]

Սխալ էր ՀԱՊԿ-ի գործընթացը հանրայնացնելը․ Ճիշտ կլիներ աշխատել կուլիսներում․ Վրթանեսյան

Լոկալ վերադասավորումներ, վերադիրքավորումներ տարբեր ժամանակներում, տարին մի քանի անգամ լինում են, բայց այս անգամ Ադրբեջանը որոշեց կարծես թե մեծ հնչեղություն տալ, մասշտաբները մեծացնել, գուցե այն պատճառով, որ համավարակի հետևանքով շատ լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրներ ունեն, դժգոհություն կա կոշտ կարանտինի հետ կապված։ Հնարավոր է, որ այդպիսի  բուռն ռեակցիան Ադրեբջանի կողմից այդ թվում նաև միջազգային հանրությանը դիմել և […]

«Փաշինյանը չարաշահեց ընդդմության պետականասիրությունն ու բարոյականությունը». Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բոլոր առողջ հասարակություններում գոյություն ունի ինքնապաշտպանական մի բնազդ՝ դժվար եւ օրհասական օրերին համախմբվել պետության շուրջ։ Անգլալեզու քաղաքագիտության մեջ այս երեւույթը հայտնի է որպես rally round the flag էֆեկտ: Երբ համավարակը հասավ Հայաստան եւ իշխանությունները հանցավոր ուշացումով հայտարարեցին արտակարգ դրություն, բոլոր հիմնական ընդդիմադիր ուժերը, այդ թվում՝ ՀՀԿ-ն, […]

Ռուսաստանը կանի հնարավորը` հայ-ադրբեջանական սահմանին լարվածության սրացումը կանխելու համար․ Մատվիենկո

Ռուսաստանը կոչ է անում Բաքվին և Երևանին լուծել տարաձայնությունները բանակցությունների միջոցով։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ «Ես, որպես ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ, դիմումներ եմ ստացել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանի նախագահների կողմից», – ասել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահը։ Նրա խոսքով՝ […]

ՀՀ ԶՈւ չորս զինծառայողները հետմահու պարգևատրվել են

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ զոհված ՀՀ ԶՈւ չորս զինծառայողները հետմահու պարգևատրվել են նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով։ Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի ինժեներասակրավորային դասակի 3-րդ ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով: Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և […]

Ռազմական բախումների և դրա հետագա հետևանքների համար ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ղեկավարությունը․ «Ազգային օրակարգ»

Հուլիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Տավուշի մարզի սահմանագծում սանձազերծվել է ռազմական ագրեսիա Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Տարբեր տեսակի սպառազինություններից ռմբակոծության են ենթարկվել հայկական սահմանամերձ բնակավայրերը, պետական սահմանը վերահսկող զինված ուժերի դիրքերը և ենթակառուցվածքները, հայկական կողմից կան զոհեր։ «Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը խորապես ցավակցում է մեր զոհված զինծառայողների ընտանիքներին և հայտարարում է, որ Ադրբեջանի Հանրապետության ղեկավարությունն […]

Ադրբեջանի ռազմաքաղաքական էլիտան ինքն իրեն մղել է անկյուն եւ հայտնվել հիմար վիճակում. Էդմոն Մարուքյան

Ադրբեջանի ռազմաքաղաքական էլիտան ինքն իրեն մղել է անկյուն եւ հայտնվել հիմար վիճակում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Նախ, սադրանքի դիմելով, հարձակվել է ՀՀ պետական սահմանի վրա` փորձելով ինչ-որ առավելություն ձեռք բերել եւ դա դարձնել ներքին սպառման առարկա՝ բազմաթիվ ներքաղաքական խնդիրներ կոծկելու համար: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի