06 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արամ Սարգսյանը կդառնա փոխվարչապետ․ Ավինյանը չի կարողանում բացել Ամուլսարի հանքը. Politik.am

Politik.am-ը գրում է․ «Շաբաթներ առաջ մենք գրել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է ազատվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանից։ Որպեսզի թիմում դժգոհություններ չլինեն և ճեղք չառաջանա` Փաշինյանը փորձում է համավարակի տապալումը և տնտեսական մի շարք խնդիրների չլուծումը բարդել հենց Ավինյանի վրա։ Հիմա Ավինյանի վրա անլուծելի խնդիր է դրված՝ նրանից պահանջում են, որպեսզի ելքեր գտնի և բացի […]

Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև զանգվածային ծեծկռտուքից հետո ձերբակալվել է 13 մարդ

Մոսկվայի հարավ-արևելքում զանգվածային ծեծկռտուքից հետո ոստիկանները ձերբակալել են 13 մարդու: Այս մասին ТАСС-ին հայտնել են ՆԳՆ Մոսկվայի պետական կառավարման մամուլի ծառայությունից: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լյուբինսկայա և Նիժնյայա Պոլյե փողոցների խաչմերուկում ավելի քան 20 մարդ է մասնակցել ծեծկռտուքի: «Դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պարզել են, որ Պերերվինսկու պուրակի խաչմերուկում և Պերերվա փողոցի խաչմերուկում քաղաքացիների […]

094-39-75-95 և 093-52-72-08 բջջային հեռախոսահամարներից զանգում են ադրբեջանցիները. ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյուն­քում բացա­հայտ­վել է, որ Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայությունների աշխատակիցներն օգտագործում են ՀՀ տարբեր բջջային օպերատորների հեռախոսահամարներ և դրանցով զանգահարելով ՀՀ քաղաքացիներին, անկախ հետազոտություններ անցկացնելու պատրվակով իբր կատարում են սոց. հարցումներ՝ ՀՀ-ում, հատկապես զինված ուժերում տիրող իրավիճակի վերաբերյալ հետախուզական բնույթի տեղեկություններ ստանալու համար: Մասնավորապես, նմանօրինակ հեռախոսազանգեր են արձանագրվել […]

«Ազգ-բանակ. հավաքական ներուժի զարգացման մոդելն անխնա քննադատողներն այսօր պաշտոնապես շնորհակալություն են հայտնում բանակին». Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԶԳ-ԲԱՆԱԿ. հավաքական ներուժի զարգացման մոդելն անխնա քննադատողներն այսօր պաշտոնապես շնորհակալություն են հայտնում բանակին, հայ հասարակությանն ու սփյուռքին՝ համախմբված պայքարի համար»։

ՌԴ հետ հարաբերությունների ավերումը տալիս է իր դառը պտուղները․ Արման Սաղաթելյան

Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Արտաքին հարաբերություններն ու անվտանգությունը (ներառյալ տեղեկատվականը) ո´չ կենացներ են եւ ո´չ էլ live-երում դատարկաբանելու թեմաներ։ Դա աշխատանք է` ծանր, դժվարին, համակարգված ու ամենօրյա։ Եւ երբ այդ աշխատանքը չի կատարվում կամ կատարվում է զուտ կատարվելու համար, արվում են չկշռադատված քայլեր ու հայտարարություններ, ապա դրա գրեթե երաշխավորված հետեւանքը նյութականանում է շատ […]

«Խայտառակվել խայտառակվել է. Նիկոլի «Երկրի հակառակ կողմը» ներառեք դպրոցական ծրագրում». Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Քանի որ «Հայ գրականություն» առարկան վերացնում եք, տեղն անսեռ ու ամորֆ «Գրականությունն» ենք ներմուծում, կարո՞ղ է ավելի հեռու գնաք ու Նիկոլի «Երկրի հակառակ կողմը» ներառեք դպրոցական ծրագրում։   Խայտառակվել խայտառակվել է։ Երաժշտության մեջ էլ «Հայեր ջան, DUXOV»-ը մտցրեք Կոմիտասի փոխարեն»։

Արսեն Թորոսյանն ամենաքննադատվող քաղաքական գործիչն է դարձել․ «Մեդիա պաշտպան»

2020 թ-ի հուլիսի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ Առողջապահության նախարարի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ Այս մասին տեղեկանում ենք նախաձեռնության ֆեյսբուքյան էջից։ Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 118 հոդված, որոնցից 60-ը եղել է բացասական, 1-ը՝ դրական, 57-ը՝ չեզոք։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վերջին […]

Նոր Սահմանադրությամբ կնվազեցնեն եկեղեցու լայն լիազորությունները․ «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանամերձ իրավաբաններն ու սահմանադրագետները այս օրերին վերսկսել են ինտենսիվ քննարկումներ իրականացնել սահմանադրական փոփոխությունների մասով։  Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Սահմանադրության մեջ իշխանությունների կողմից նախատեսվում է մի շարք առանցքային փոփոխություններ իրականացնել: Մասնավորաբար, փոփոխություններից մեկը վերաբերելու է Սահմանադրության 18-րդ հոդվածին՝ «Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցին»:  Ըստ մեր տեղեկությունների, Հայ Առաքելական եկեղեցին չի դիտարկվի որպես գլխավոր կրոնական կառույց, ինչը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված