Ռոբերտ Քոչարյանը ցույց տվեց իր շահեկան տարբերությունը Նիկոլ Փաշինյանից և Լևոն Տեր-Պետրոսյանից. Zham.am
Zham.am-ը գրում է․
«ՀՀ 2-րդ նախագահի երեկվա պատասխանները երեք հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին ցույց տվեցին մեկ բան, որ ինչքան էլ մարդուն փորձեն վարկաբեկել` տարատեսակ քաղաքական տեխնոլոգիաներ կիրառելով, միևնույն է հանրության համար վաղ թե ուշ ճշմարտությունը տեսանելի է դառնում:
Երեք Ռոբերտ Քոչարյանը լիովին հիշեցրեց իր իսկական լիդերության հատկանիշները: Եվ ակամայից շատերը նրան սկսեցին համեմատել Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական հոգևոր «հոր» Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:
Նախ սկսենք նրանից, որ Քոչարյանը նրանցից տարբերվում էր իր կառավարման ժամանակվա արդյունքներով:
Քոչարյանի կառավարման ժամանակ, երկրի տնտեսությունը մեծացավ մոտ վեց անգամ, իսկ Ղարաբաղի խնդիրը բոլորովին այլ հարթության մեջ հայտնվեց: Ոչ Տեր-Պետրոսյանի, ոչ էլ Փաշինյանի մոտ նման արդյունքներ չկան:
Բացի այս գործոններից արժե քննարկել նաև մեկ այլ, ոչ պակաս կարևոր գործոնը` մարդկային հատկանիշները:
Տեր-Պետրոսյանի մոտ միշտ զգացնել է տվել իր էգոցենտրիզմն ու սնապարտությունը: Ատելությունն իր բոլոր հակառակորդների հանդեպ: Այդ ամենը նա «փոխանցել » է նաև իր «հոգեզավակին» ՝Փաշինյանին: Հանուն արդարության պետք է նշել, որ Փաշինյանը փորձում էր ավելի «մաքուր» էջից սկսել գործել, սակայն իր նախկին «դաստիրակությունը» թույլ չտվեց իրեն վերափոխվել, իսկ այդպիսի հնարավորություն նա ուներ:
Բոլորովին այլ մոտեցում ցույց տվեց ՀՀ 2-րդ նախագահը: Իր երեկվա խոսքի մեջ չկար ոչ մի չարություն, ատելություն նրանց նկատմամբ, ովքեր իրեն կալանավորած էին պահել ավելի քան 500 օր: Սա ցույց տվեց Ռոբերտ Քոչարյանի և այս երկու գործիչների իրական մարդկային որակների տարբերությունը:
Հիշեցնենք, որ 1998-ին, երբ ժողովուրդի 99 տոկոսը պահանջում էր պատժել Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանը նույնիսկ իր անձնական վարկանիշի կորստի հաշվին չգնաց այդ քայլին: Քանզի նրա մոտ պետական գիտակցությունը գնտվում էր առաջին տեղում, ի տարբերություն նրանց, ովքեր և ընտրությունների կեղծիքներ էին հիմնադրել, և սահմանադրական կարգի իրական տապալման հիմնադիրներ էին:
Հայաստանի վիճակն ու Ղարաբաղի հանդեպ մտահոգությունը թույլ չէին տալիս, որ Քոչարյանն գնար վենդետայի ուղիով: Թեև առաջին հայացքից դա կարող էր իրեն բերել լուրջ քաղաքական դիվիդենտներ:
Եվ այսքանից հետո այս շրջանակաները մինչ այսօր շարունակում են իրենց վայրահաչոցները ՀՀ 2-րդ նախագահի հասցեին:
Ինչևիցե հասարակության չեզոք հատվածն իր աչքերով է տեսնում Ռոբերտ Քոչարյանի և սրանց տարբերությունները: Սկսած մարդկային որակներից և վերջացրած այն պատկերացումներով, թե ինչպես պետք կառավարել երկիրը:
Սա է իրականությունը»