Սահմանադրական դատարանում խնդրահարույց իրավիճակն առաջացել է այն պատճառով, որ երկու դատավոր որոշել է՝ պետք է մեկնի արձակուրդ. Ռուստամ Բադասյան
Սահմանադարական դատարանի երկու դատավորի արձակուրդ չգնալու դեպքում ՍԴ-ում հնարավոր էր ապահովել քվորում, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ «Հետևաբար, Սահմանադրության փոփոխությունների արդյունքում չի առաջացել այս իրավիճակը, այլ՝ երկու դատավորի արձակուրդ մեկնելու պատճառով», – ասաց նա։ Նախարարի խոսքով՝ ոչ մի խնդիր չի առաջանա։ «Վստահ եմ՝ առաջադրումները շուտով կկատարվեն, բավական շուտ ժամանակահատվածում կարող ենք […]




































