01 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Այս պատմությունն այսօր, 3 տարի անց, բացահայտում եմ, որ զգոն լինենք». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նկարում աջից պատկերվածներին լավ գիտեք, իսկ ձախից 2017 թվականի հուլիսին Ադրբեջանի Ալխանլի գյուղի զոհված բնակիչներ են՝ տատ ու թոռ։ Նրանք զոհվել էին, որովհետեւ ադրբեջանական ստահակներն իրենց մարտական միավորումները դիտավորյալ տեղակայել էին քաղաքացիական բնակավայրերին մոտ եւ այնտեղից ռմբակոծում էին հայկական դիրքերը՝ խախտելով Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության […]

«Գոնե հիմա հասկացեք , որ Ադրբեջանի սուլթանին նորմալ համարելն ու հասարակութանը հեղափոխական ու հակահեղափոխական բաժանելը լավ տեղ չի տանելու». Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարամազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ ժամանակին զգուշացնում էի,որ մեր Հայրենիքի սպառնալիքը պանթուրքիզմն է, որ Էրդողանն ու Ալիևը Բաքվում ռազմական շքերթ են կազմակերպում, որ անթույլատրելի է հրաժարվել Վիեննայի ու Սանկտ-Պետերբուրգի օրակարգերից Փաշինյանի իշխանությունն Ալիևին կառուցողական էր համարում,իսկ Արցախի հերոսներին դավադիր ուժեր`հասարակությանը բաժանելով սևերի և սպիտակների: Գոնե հիմա հասկացեք , որ […]

«Մեր բանակը պայքարում ա թուրքի դեմ, իսկ դուք մեր դեմ». Հայկ Մամիջանյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր բանակը պայքարում ա թուրքի դեմ, իսկ դուք մեր դեմ։ Ինչի՞ ես չեմ կարողանում, սրանց պես, թուրքին թողած «սեւ ու սպիտակ» խաղալ։ Ինչի՞ եմ ես հասկանում, որ ինձնից շատ բան է կախված, իսկ սրանք՝ ոչ։ Ինչի՞ պիտի ընդդիմությունը իշխանությունից խոհեմ ու զուսպ լինի։ Օրինակ՝ պատգամավոր […]

«Մենք խորապես անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող փոխհրաձգությունների կապակցությամբ». Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում խորապես անհանգստացած են հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող փոխհրաձգությունների կապակցությամբ և կոչ են անում կողմերին զսպվածություն դրսևորել և հետևել հրադադարին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Մենք խորապես անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող փոխհրաձգությունների կապակցությամբ: Մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում զսպվածություն դրսևորել և […]

«Կպավ, կպավ». ՊՆ-ի նոր տեսանյութը, թե ինչպես են մերոնք խոցում իսրայելական արտադրության «Elbit Hermes 900» ԱԹՍ-ն

Հայաստանի ՊՆ-ն հերթական տեսանյութն է տարածել, որտեղ երեւում է, թե ինչպես են հայկական զինված ուժերի հակաօդային պաշտպանության համակարգերից խոցում  Ադրբեջանի իսրայելական արտադրության «Elbit Hermes 900» Անօդաչու թռչող սարքը: Խոցելուց հետո երեւոմ է, թե ոնց են մեր տղաները ուրախ բացականչում՝ «Կպավ, կպավ»: ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ «երեւի սա Hermes 900 ի առաջին խոցումն է […]

Բոլորս պետք է սթափ դատողությամբ հետևենք դեպքերի ընթացքին, չխանգարենք մեր բանակին և օպերատիվ արձագանքենք պետության կարիքներին․ Միքայել Մինասյան

Հիմա խոսքերն ավելորդ են, ավելորդ են նաև պաթոսը, կասկածն ու վախը, ֆեյսբուքյան իր էջում գրում է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ «Բոլորս պետք է սթափ դատողությամբ հետևենք դեպքերի ընթացքին, չխանգարենք մեր բանակին և օպերատիվ արձագանքենք պետության կարիքներին։ Հետո, իհարկե, կարելի է խոսել։ Կարելի է ու պետք է խոսել, թե ինչու պատերազմը սկսվեց Տավուշում, […]

Հայաստան/Ադրբեջան․ ԿԽՄԿ-ն մտահոգ է քաղաքացիական բնակչության անվտանգության հարցով և պատրաստ է հանդես գալ որպես չեզոք միջնորդ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) իր մտահոգությունն է հայտնում հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ուժգնացած մարտական գործողությունների մարդասիրական ազդեցության առնչությամբ։ Նման իրավիճակը լրացուցիչ ռիսկեր է ստեղծում սահմանամերձ համայնքների բնակչության համար՝ սահմանափակելով նրանց ապրուստի միջոցների հասանելիությունը։ ԿԽՄԿ-ն հայտնում է իր մտահոգությունը հակամարտության կողմերին՝ հիշեցնելով ռազմական գործողություններին անմիջականորեն մասնակցող և քաղաքացիական անձանց միջև մշտապես տարբերակելու անհրաժեշտության մասին։   […]

ՀԱՊԿ պատասխանատվության գոտում Թուրքիան փորձում է ագրեսիա իրականացնել կազմակերպության անդամներից մեկի նկատմամբ. Բիյագով

Հուլիսի 14-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստը, որի ժամանակ ելույթով հանդես է եկել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը: Վերջինս մանրամասն անդրադարձել է հուլիսի 12-ին սկսած հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով իրադրության լարմանը, Ադրբեջանի կողմից քաղաքացիական ենթակառուցվածնքերի և բնակչության թիրախավորմանը: ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերը […]

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին գնահատել Քր․ Օր․-ի 300 հոդվածի սահմանադրականության հարցը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը միջնորդեց դիմել Սահմանադրական դատարան՝ Քր․ Օր․-ի նախկին գործողության և այսօր քննվող գործով իրավական ուժ ունեցող 300 հոդվածի սահմանադրականության և դրա՝ Սահմանադրության 72, 73, 69, 79 hոդվածներին համապատասխանության հարցով:   Ըստ պաշտպան Հովհաննես Խուդոյանի՝ չնայած, որ սույն գործով մեղադրանքն առաջադրված է 300․1 հոդվածով, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ քննարկման առարկա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի