23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Քայլածների իշխանության համար ամեն ինչ ընտրովի է. «Ընտրվածներն» օրենքից վե՞ր են

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ «քայլարած» իշխանության հհամար ամեն ինչ ընտրովի է՝ նաև արդարադատությունը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Քայլածների իշխանության համար ամեն ինչ ընտրովի է։

Եթե հիշում եք, սրանց՝ իշխանության գալուց հետո ամեն օր հաղորդագրություններ էին տարածվում, որ մարդկանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվում ինչ որ մի տեղ աշխատանքի ձևակերպվելու, բայց գործի չգնալու համար։ Արմեն Աշոտյանը, իր ընկերոջ ու վարորդի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար նույնիսկ վճարեց պատճառված վնասը։

Մինչդեռ պարզվում է, որ ՍԴ ձրիակեր մի անդամին, իրենց քայլի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանին մենք պետք է նույնիսկ շնորհակալություն հայտնենք, որ մի տարի շարունակ աշխատանքի չգնալով նա «բարեհաճել»է ստանալ մոտ 12 միլիոն դրամ աշխատավարձ ու պարգևավճար ու ավելի քան 1 տոննա վառելանյութ։

Բոլորիս աչքի առաջ են նաև «հեղափոխական» իշխանավորների՝ առանց դիմակի քեֆերը, «փառթիներն» ու ռաֆթինգները, ու նույն՝ դիմակ չկրելու համար սովորական քաղաքացիների՝ ձեռնաշղթաներով բերման ենթարկելու բազմաթիվ փաստերը։

Երեկ էլ հայտնի դարձավ «ընտրողական արդարադատության» հերթական աղաղակող փաստի մասին։ Քայլածների հանձնարարությամբ քրեական գործ է հարուցվել «Ադեկվատ» միաբանության անդամներից Արթուր Դանիելյանի նկատմամբ՝ հայտնի միջադեպի ժամանակ Ալենь Սիմոնյանին հայհոյելու համար։ Ընդ որում, վերջինիս նկատմամբ հնչել են նույն բառերը, ինչ դեպքի նախորդ օրը ԱԺ-ում հնչել էին Էդմոն Մարուքյանի կողմից և ի պատասխան նրան՝ վերոհիշյալ Ալենь-ի շուրթերից, միմյյանց հասցեին։ Եթե Արթուրի կողմից հնչեցրած հայհոյանքը քրեորեն պատժելի արարք է, ուրեմն նույն՝ խուլիգանության մեղադրանք պետք է առաջադրվի նաև Ալենь-ին ու Էդմոն Մարուքյանին։ Ավելին՝ դրան հաջորդել է հարված ԱԺ փոխնախագահի կողմից, որի արդյունքում ծանր մարմնական վնասվածք (քթի կոտրվածք) է ստացել Արթուր Դանիելյանը։ Բայց մեր, քայլածների կողմից արդեն վաղուց իրենց հատկացված խեղկատակի ու հայտնի գործիքի դերի հետ հաշտված «իրավապահները» գործ են հարուցում Արթուր Դանիելյանի դեմ։

Քաղաքական հայացքների համար քրեական հետապնդումն ու ընտրողական արդարադատությունը հո պոզով-պոչով չե՞ն լինում։

Էսքանից հետո գոնե մի արտասանեք օրենքի առաջ բոլորի հավասարություն, իրավունքի գերակայություն բառակապակցությունները։ Դուք ուղղակի պատահաբար իշխանության հասած, ու երկիրը դեպի բռնապետություն տանող կիսագրագետների մի խմբակ եք։ Բայց վստահեցնում եմ՝ հայ ժողովուրդը արդեն հասկացել է ձեր էությունը ու շատ շուտով, ձեզ հասկանալի ձևով կասի՝ NO PASARAN ու ձեզ կճանապարհի հայտնի ուղղությամբ»։

 

 
 2  0
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ