23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ազատություն»-ն իր ռեպորտաժի 20 տոկոսը նվիրել է Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների ցուցադրությանը․ Հովհաննիսյան

Անի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Գաղտնիք չէ, որ «Ազատություն»-ն արդեն երկար ժամանակ է՝ զբաղված է ադրբեջանասիրության քարոզով, սակայն այժմ արդեն ակնհայտ և անամոթ կերպով է դրսևորվում այդ ԶԼՄ-ի թրքասիրությունը:

Այսպես՝ հուլիսի 27-ին, Ազատությունը պատրաստել է օրվա լուրերի թողարկում, որի մոտ 28 րոպեն նվիրված է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը (թողարկման հղումը կտեղադրեմ մեկնաբանությունում):

Տվյալ թեմային առնչվող հատվածը ռեպորտաժում տևում է մոտ 28 րոպե, որից մոտ 5 րոպե 40 վարկյան ցուցադրում են Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները (րոպեները, երբ ցուցադրվում է` 3:52-4:10, 5:09-5:28, 10:42- 11:00, 11:22-11:32, 11:42-11:59, 16:08-16:33,16:57-17:26,17:50-18:30, 19:59-20:28, 20:32-21:06, 22:06-23:23):

Այսինքն՝ ռեպորտաժի մոտ 20 տոկոսի կադրը կամ Թուրքիայի դրոշն է, կամ Ադրբեջանի՝ մոտ 1 րոպե էլ երկու անգամ ցուցադրվում է թուրք և ադրբեջանցի զինվորականների կողմից Թուրքիայի դրոշը համբուրելու պահը:

ԶԼՄ ոլորտի իմ գործընկերները ռեպորտաժը նայելուց հետո վստահ եմ՝ կփաստեն, որ սա այն դեպքը չէ, երբ այլ կադր անհնար էր դնել: Ավելին՝ Ադրբեջանի և Թուրքիայի դրոշների, թուրք զինվորականների՝ դրոշը համբուրելու կադրերը ռեպորտաժի մի շարք հատվածներում կարծես արհեստականորեն դրված լինեն, քանի որ բովանդակության հետ այդքան էլ համահունչ չեն:

Չնայած այն հանգամանքին, որ ռեպորտաժում խոսվում է, բնական է, նաև Հայաստանի մասին՝ ՀՀ դրոշն ամբողջ ռեպորտաժում ցուցադրվում է մոտ 15 վարկյան՝ այսինքն մոտ 0,8 տոկոս՝ ի տարբերություն Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների 20 տոկոսի:

Կարծում եմ՝ համապատասխան մարմինները պետք է պարզեն, թե ինչու է Հայաստանում գործունեություն ծավալող ԶԼՄ-ն ակտիվորեն թշնամական երկրների քարոզչություն անում հայ հասարակության շրջանում՝ թեմատիկ ռեպորտաժում ակնհայտորեն շահեկան դիրքերից ներկայացնելով թշնամական պետություններին:

#սորոսի_վաստակները»

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ