Մատյան ողբերգության
Եվ վճիռներն են Նրա պաշտելի՝ Նվիրյա՛լ պայման, Սահմա՛ն նույնագոյ, Կյանքի՛ ավետիս, Տէրունի՛ նշան, և Բարության դո՛ւռ, Սփոփանքների ճամփած հրավե՛ր, Ճշգրի՛տ Պատկեր, Անպատրելի՛ գանձ և սուրբ Հիշատակ անմոռանալի: Եվ այս խոսքերը ասելով ինքս էլ հավատ առնելով և այստեղից իսկ մարգարեի հետ միաբանելով՝ նո՛ւյնն եմ վկայում, որ Դո՛ւ Կարող Ես իմ բազմաբեղուն մեղքերը թողնե՛լ, ներե՛լ բոլորն էլ՝ […]