19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ո՛չ տեսնում ենք, ո՛չ լսում, ո՛չ էլ ճանաչում․ Էրդողանը՝ ԵԱՀԿ-ի զեկույցի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել մայրաքաղաք Անկարայում՝ նախագահական նստավայրի դիմաց հավաքված մարդկանց առջև:

Շնորհակալություն հայտնելով հանրաքվեի օգտին քվեարկած քաղաքացիներին՝ Էրդողանն անդրադարձել է հանրաքվեի վերաբերյալ բացասական կարծիք հայտնած միջազգային դիտորդների՝ հատկապես ԵԱՀԿ դիտորդական առաքելության զեկույցին:

Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի տեղեկացմամբ՝ Էրդողանը նշել է, որ քաղաքական բովանդակությամբ զեկույցներին իրենք ուշադրություն չեն դարձնում:

«Եվրոպայում ԵԱՀԿ անունով մի կազմակերպություն կա: Հիմա սրանք իրենց խելքով մի զեկույց են կազմել, թե Թուրքիայում ընտրություն այսպես են եղել, այնպես են եղել: Դուք նախ ձեր չափը ճանաչեք: Մենք այդ քաղաքական զեկույցները ո՛չ տեսնում ենք, ո՛չ լսում, ո՛չ էլ ճանաչում: Մենք մեր ճանապարհն ենք շարունակում»:

Էրդողանի պնդմամբ՝ այս հանրաքվեն Թուրքիայի պատմության ամենաժողովրդավարական ընտրություններն էին:

Թուրքիայի նախագահը քննադատել է Եվրոպային, որ թուրք քաղաքական գործիչներին եվրոպական երկրներում ապրող թուրք ընտրողների հետ հանդիպման իրավունք չտալով հանդերձ հիմա էլ առանց ամաչելու փորձում է ստվեր գցել հանրաքվեի արդյունքների վրա:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ