20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ինչպես ստիպել երեխաներին բանջարեղեն ուտել

Օհայոյի համալսարանի մասնագետները հետաքրքիր փորձարկում են կատարել, որն օգնել է ցույց տալ, թե ինչպես կարելի է երեխաներին ստիպել բանջարեղեն ուտել: Փորձարկմանը մասնակցել է 370 դպրոցական, որոնց հանձնարարվել է դպրոցում հատուկ առանձնացված տարածքում բանջարեղեն ցանել, հայտնում է Zee News-ը:

Ավելի ուշ դպրոցականները իրենց իսկ աճեցրած բանջարեղենով աղցաններ են պատրաստել եւ կերել: Երեխաները մեծ հաճույքով են արել դա:

Գիտնականները նաեւ մեկ այլ մեթոդ են մշակել: Դպրոցներում մրցանակներ ու փոքրիկ նվերներ է սահմանվել այն աշակերտների համար, ովքեր ճաշարանում բանջարեղենային ուտեստներ են պատվիրել: Արդյունքում աշակերտների մեծ մասը սկսել է բանջարեղեն օգտագործել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ