14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Թուրքիայում անցակացված հանրաքվեն չի համապատասխանում եվրոպական չափանիշներին․ ԵԱՀԿ

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) դիտորդական առաքելությունը Թուրքիայում անցկացված հանրաքվեի վերաբերյալ զեկույց է հրապարակել:

Ստամբուլում հրատարակվող հայկական «Ակօս» շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ միջազգային դիտորդները նշում են, որ հանրաքվեն չի համապատասխանում Եվրախորհրդի չափանիշներին ու իրավական դաշտը բավարար կերպով չի ապահովել ժողովրդավարական գործընթացը:

ԵԱՀԿ զեկույցում նշվում է նաև, որ հանրաքվեն անցկացվել է Թուրքիայում հաստատված արտակարգ դրության և մամուլի անազատության պայմաններում, իսկ նախընտրական արշավն ընթացել է ոչ հավասար պայմաններում:

«Մեր դիտարկումնեը ցույց են տվել, որ մեդիադաշտում սահմանափակումներին, լրագրողների կալանավորումներին  և մի շարք թերթերի փակմանը զուգահեռ գերակշռող է եղել «Այո»-ի արշավը, ինչն ընտրողների համար սահմանափակել է բազմակարծությունը»:

Դիտորդները նշել են, որ որոշ դեպքերում ընտրության օրը սահմանափակել կամ խոչընդոտել են իրենց մուտքը ընտրական տեղամասեր:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ