25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ավելի լավ է` Զարուհին մտածի պառվի ուլերի մասին»

Խորհրդարանական ընտրություններից հետո որոշ ուժեր վայր դրեցին զենքերն ու հրաժարվեցին մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին: Եթե ԱԺ անցողիկ շեմի համար պայքարում էին 9 ուժեր, ապա մայիսի 14-ին կայանալիք ընտրություններին հայտ են ներկայացրել 3 քաղաքական կառույցներ:

Զարուհի Փոստանջյանի ղեկավարած ուժն առաջին անգամ է մասնակցում ընտրական գործընթացներին: Թեպետ Երկիր Ծիրանի կուսակցության մոտեցումները քաղաքային իշխանության մասով դեռ մշուշոտ են, սակայն արդեն իսկ նկատվում են այս ուժի մոտեցումները քաղաքական գործընթացներին:Փոստանջյանն արդեն անցել է ԵԼՔ դաշինքին մրոտելու անատամ ու հեռանկար չունեցող գործին: Ինչու հեռանկար չունեցող, որովհետև ապրիլիս 2-ից առաջ եղան ուժեր, ովքեր հիմնական թիրախ էին դարձրել ոչ թե գործող իշխանությանը, այլ ԵԼՔ-ին, իսկ թե ինչ եղավ հետո, թերևս բոլորին է պարզ: Ինչևէ…

Փոստանջյանը՝ ԵԼՔ-ի ուղղությամբ քար նետելով, ևս մեկ անգամ ապացուցում է այն թեորեմը, որ առաջնային խնդիր դիտարկում է ոչ թե իշխանություն վերցնելը, այլ թիվ 1 ընդդիամդիր դառնալու գաղափարը: Իսկ Երկիր Ծիրանին այսօր ռեալ պոլիտիկից այնքան հեռու է, որքան Զարուհի Փոստանջյանը ադեկվատ դատողությունից:

Չգիտենք, թե ի՞նչ մտածելակերպով է առաջնորդվում երբեմնի Ժառանգության անդամը, երբ հիմնական սրերը ուղղում է Նիկոլ Փաշինյանի կողմը, սակայն փաստը մնում է փաստ, որ այս գործելաոճով Զարուհին ջուր է լցնում միայն իշխանական ջրաղացին: Ավելի լավ է Զարուհին մտածի մայիսի 14-ին տեղի ունենալիք պառվի ուլերի մասին, որը հնարավոր է փչացնի Երկրի ծիրանի բերքը:

Անուշիկ Աբգարյանի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ