31 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

«Յուրաքանչյուր ստորաբաժանում պետք է հստակ ձևակերպի իր խնդիրը». Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ.  գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին ու 2018 թ. անելիքներին: Նախարար Արտեմ Ասատրյանը զեկուցել է, որ հաշվետու տարում նախարարության գործունեությունն իրականացվել է 3 հիմնական ուղղությամբ, որից առաջինն իրականացվող բյուջետային ծրագրերի ծախսարդյունավետության բարձրացումն է եղել. ՀՀ 2017 թ. պետական բյուջեով […]

Անուն-ազգանունը կարևոր չէ, կարևոր է ծրագիրը. պատգամավոր

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասում է, որ Կառավարությունը չի արդարացնում իրեն, ու իրենց խմբակցության խիստ քննադատություններն էլ արդարացված են: «Այս Կառավարության հետ ես հույս չեմ կապում»,-Henaran.am-ի հետ զրույցում նկատեց նա: Պետրոսյանը, ինչպես և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հորդորեց դուրս գալ փողոց ու քաղաքացիներից հետաքրքրվել թե արդյոք վերջին մեկ տարվա ընթացքում իրենց ապրուստը աճել է, […]

Կրակովում ավարտվել է Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամադյարովի հանդիպումը

Կրակովում ավարտվել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը։

Կպարզեցվի օտարերկրացի բուժաշխատողների մասնագիտական կարճաժամկետ գործունեության թույլտվության տրամադրման գործընթացը

ՀՀ տարածքում ժամանակավոր մասնագիտական գործունեության թույլտվության տրամադրման ընթացակարգը պարզեցնելու նպատակով կառավարությունը փոփոխություն և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Այն դրական ազդեցություն կունենա օտարերկրացի բուժաշխատողների մասնագիտական կարճաժամկետ գործունեության թույլտվության տրամադրման գործընթացի վրա և, ընդհանուր առմամբ, կբերի ՀՀ առողջապահական համակարգում բժշկական օգնության և սպասարկման որակի բարձրացման: Ըստ հիմնավորման՝ գործող կարգով սահմանվում է օտարերկրացի բուժաշխատողի կրթության […]

DJ Ջիլբերը Սպիտակցի Հայկոյի հետ համատեղ նոր տեսահոլովակ կթողարկի

Մեր հայրենակից, ամերիկաբնակ տաղանդավոր DJ Ջիլբերը շուտով հանրության դատին կհանձնի Սպիտակցի Հայկոյի հետ համատեղ աշխատանքը: Տեսահոլովակը նկարահանվել է «Կյանք ջան» երգի հիման վրա, որը վերջին ամիսներին հիթ է դարձել ինչպես հայ, այնպես էլ օտարերկյա երաժշտասեր հասարակության շրջանում: «Երգը սիրո մասին է, այն ներկայացնում է բաժանված սիրահար զույգի առօրյա կյանքը, ինչպես են շարունակում ապրել իրարից հեռու, […]

Լրացումներ՝ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրում

Հակակոռուպցիոն ռազմավարությամբ գերակա ճանաչված չորս ոլորտների համար մշակված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումների ծրագրերը մեկ տարվա ընթացքում իրականացնելու նպատակով կառավարությունը լրացումներ է կատարել 2015 թ. սեպտեմբերի 25-ի «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2015-2018 թթ. միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ: Այդ որոշմամբ հաստատվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը, որով առողջապահության, […]

Նախագահը խորհրդակցություն է անցկացրել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ: Քննարկվել են Սահմանադրության փոփոխությունների նոր կարգավորումների ներքո հանձնաժողովի հետագա գործունեությանը վերաբերող հարցեր: Այդ համատեքստում անդրադարձ է եղել նաև կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացած «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծով նախատեսվող փոփոխություններին: Խորհրդակցության ժամանակ հանձնաժողովի անդամներն իրենց մոտեցումներն […]

Թուրքիայում ծրագրվում է մարտական վիճակի բերել Սիրիայի հետ սահմանի ՀՕՊ համակարգերը

Սիրիայի քրդական ուժերի վերահսկության Աֆրին շրջանից եկող սպառնալիքի պատճառով Թուրքիայի Ադանա քաղաքի «Ինջիրլիք» ռազմաբազայի  «Patriot» տեսակի  ՀՕՊ համակարգերը ծրագրվում է մարտական վիճակի բերել: Վերջիններս պատկանում են ՆԱՏՕ-ին: Ինչպես հաղորոդում է թուրքական «Haberler» լրատվամիջոցը, նշյալ ՀՕՊ համակարգերը, որոնք տեղակայված են Սիրիայի հետ սահմանին, նախատեսված են չեզոքացնել հնարավոր սպառնալիքները Սիրիայից: Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ նախկինում ԱՄՆ-ն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված