31 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ոչ մի բանից մի սարսափիր, բացի Աստծո բարկությունից

Մի աշխատիր դուր գալ որևէ մեկին բացի Քրիստոսից, և ոչ մի բանից մի սարսափիր, բացի Աստծո բարկությունից: Գործերը, որ դրված են մեզ վրա Աստծուց, չի կարելի հետաձգել մարդկանց դուր գալու համար: Մարդկանց հանդեպ ունեցած հարգանքից ելնելով՝ Աստծո պատվիրանները մի խախտիր: Ոչ միայն մարդկանց առջև արդար երևա, այլ ինքդ քո մեջ եղիր իմաստուն, հեզ, բարեհոգի, համբերատար, […]

ՊՆ վարչական համալիրում քննարկվել են ռազմամարզական խաղերի անցկացման հարցեր

Հունվարի 18-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանրակրթական ծրագրեր իրականացնող ՀՀ ուսումնական հաստատությունների միջև անցկացվող «Կորյուն» ռազմամարզական խաղերի անցկացմանը նվիրված հանդիպում-քննարկում։ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանի նախագահությամբ անցկացված հանդիպմանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչություների և մարզպետարանների ուսումնական հաստատությունների հետ տարվող աշխատանքների համար պատասխանատու պաշտոնատար անձինք։ Քննարկվել են «Կորյուն» ռազմամարզական խաղերի մինչ այս անցկացված՝ […]

ՀՀ նախագահի պաշտոնը մնում է և մնալու է որպես քաղաքական պաշտոն․ քաղաքագետ

Նախագահ Սերժ Սարգսյանն արդեն հայտարարել է ՝ առաջիկայում կունենանք այնպիսի նախագահ, ով կվայելի ոչ միայն Հայաստանի, այլև Սփյուռքի սերը, կունենա ճանաչում,  կտիրապետի մի քանի լեզվի և կլինի ապաքաղաքական անձ։ Անդրադառնալով այս թեմային՝ քաղաքագետ Ռուբեն Մոհրաբյանը Henaran.am-ի հետ  զրույցում նշեց․ «Հաշվի առնելով այն կառավարման համակարգը, որին մենք անցում ենք կատարել՝  ես մի բան կկարևորեմ․ այնուամենայնիվ, ՀՀ […]

Ո՞վ կդառնա ՀՀ նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն արդեն հայտարարել է ՝ առաջիկայում կունենանք այնպիսի նախագահ, ով կվայելի ոչ միայն Հայաստանի, այլև Սփյուռքի սերը, կունենա ճանաչում,  կտիրապետի մի քանի լեզվի և կլինի ապաքաղաքական անձ։ Խոսելով այս մասին՝   Henaran.am-ի հետ զրույցում  քաղաքագետ Գագիկ Համբարյանը նշեց՝ պառլամենտական կառավարման համակարգ ունեցող բազմաթիվ երկրներում նախագահները լինում են ապաքաղաքական դեմքեր։ «Եթե ուշադիր  լիենք, ապա կհասկանաք՝  […]

Մեկնարկել է սպա-իրավաբանների երկօրյա հավաքը

Հունվարի 18-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է զինված ուժերի սպա-իրավաբանների երկօրյա հավաքը: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության և գործողությունների համադրման շրջանակում հավաքին մասնակցում են նաև Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ներկայացուցիչները: Սպա-իրավաբանների հավաքի ընթացքում ամփոփվելու են 2017 թվականին իրականացված աշխատանքների արդյունքները, հաշվետվությունների միջոցով մատնանշվելու են արձանագրված հաջողություններն ու բացթողումները, հստակեցվելու են 2018 թվականի անելիքները: […]

Հենո ջան, մենք քո հետ ենք, ուր էլ որ գնաս. Շարմազանով

«Հենոն ոչ միայն մարզական աշխարհի կենդանի լեգենդն է, այլ մեր հասարակական կյանքի ամենալուրջ դերակատարներից մեկն է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Հենրիխ Մխիթարյանին ճանաչում եմ անձնապես, նա պայծառ անձնավորություն է, գիտելիքներով լի անձնավորություն է, ու նա, ով կշփվի Հենրիխ Մխիթարյանի հետ, թեկուզ արտասահմանում մեր ազգի, մեր պետության նկատմամբ կունենան […]

60-ամյա տղամարդու սպանության կասկածանքով ձերբակալվել է Երևանի 54-ամյա բնակիչը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Երևան քաղաքի 60-ամյա բնակչի սպանությունը: Սպանության կասկածանքով ձերբակալվել է 1963թ. ծնված տղամարդը: 2017 թվականի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, […]

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից առաջ կրակահերթերի արձակումը դարձել է տխուր ավանդույթ. ՀՀԿ

«Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից առաջ կրակահերթերի արձակումը դարձել է տխուր ավանդույթ արբեջանական կողմի համար»,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանը պատրաստ չէ կառուցողական բանակցությունների, Ադրբեջանը մի բան ասում է բանակցությունների սեղանի շուրջ, լրիվ այլ վարքագիծ է դրսևորում սահմանգծին»,-նշեց […]

Մենք լուրջ առաջընթաց ունենք ընդդիմադիր դաշտում. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գտնում է, որ հենց պառլամենտական համակարգում շատ կարևոր է, որ քաղաքական պայքարի միակ արդյունավետ թատերաբեմը լինի խորհրդարանը, ոչ թե փողոցը: «Սակայն օրենքը չի սահմանափակում իրականացնել երթեր, ակցիաներ, «Ելքի» իրավունքն է իրենց այդ իրավունքն օգտագործելու եղանակն ընտրելը: Փողոցային պայքարը՝ երթերն ու հանրահավաքները ժամանակավրեպ են և արդյունավետ չեն, ավելի արդյունավետ է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված