31 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:  Այս մասին տեղեկատվությունը Արմենպրես-ի հետ զրույցում հաստատեց նախարարի մամուլի քարտուղար Վասակ Թարփոշյանը:  «Այո, նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա շարունակում է աշխատել, այսօր էլ հանդիպում է ունեցել»,-ասաց Վասակ Թարփոշյանը:  Աշոտ Մանուկյանը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար է նշանակվել 2016թ. հոկտեմբերի 6-ին:

Հայտնաբերվել է կենդանիների կողմից հոշոտված կնոջ դի

Նոյեմբերի 11-ին Իջևան-Ճամբարակ ավտոճանապարհի հարևանությամբ հոսող Աղստև գետի ափին հայտնաբերվել է միջահասակ, սպիտակամաշկ, 30-ից 35 տարեկան կնոջ դի՝ կենդանիների կողմից հոշոտված: Կնոջ հագին եղել է լուսանկարներում պատկերված հագուստը: Ինքնության վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02:

Փողոց դուրս են գալիս, երբ գրպաններին են կպչում

ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանն ասում է, որ իշխանությունները մտահոգված է սոցիալական բունտի հավանականությամբ: Դրա մասին են, ըստ նրա, վկայում նաև նաև հենց նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններն ու հանձնարարականները՝ գնաճի հետ կապված: Միաժամանակ, Հովհաննես Իգիթյանը նկատեց, որ հասարակությունն այնքան է հույսը կորցրել բոլորից, որ հնարավոր է՝ դուրս չգա փողոց: Henaran.am-ի հետ զրույցում Իգիթյանը հավելեց, որ […]

«Խինդով լեցուն աչքեր ունեք…». «Սասնա ծռեր»-ի անդամը` դատավորին

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է  Կարո Եղնուկյանի և  «Սասնա ծռեր» 10 անդամի գործով դատաքննությունը: Արդեն հայտնել ենք, որ այսօրվա նիստում նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշում կայացրեց`գործում  ներգրավել հանրային պաշտպաններ` Անուշ Մխիթարյանն ու Լուսինե Ասլանյանը: Հանրային պաշտպան Անուշ Մխիթարյանը հանդես եկավ միջնորդությամբ: Նա հորդորեց դատավորին` պահպանել  օրենքի տառը և […]

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Նիգերիայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նիգերիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իբրահիմ Համզաթը (նստավայրը՝ Թեհրան): Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստանն ու Նիգերիան միջազգային կառույցների շրջանակներում համագործակցությունից բացի կզարգացնեն երկկողմ հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ […]

Երբ կա հասարակական պահանջ, երբ կա բողոք, դա երբեք անհետևանք չի մնում. «Ելք»

Ազգային ժողովոի «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն ու Գևորգ Գորգիսյանն ասում են, որ այլ ճանապարհ, քան իշխանությունն ընտրության միջոցով փոխելն է, այս պահին ճկա: «Մեկ տարի չի անցել այն օրվանից, երբ մենք բուռն պայքարում էինք պատճառների դեմ, իշխանությունների դեմ, դա ընտրական պրոցեսն էր: Եվ այլ ճանապարհ, քան ընտրության միջոցով իշխանություն փոխելը, այս պահին մենք չենք […]

Վերջին տարիներին պետական պահուստները համալրվել են թանկարժեք քարերով ու զարդերով /տեսանյութ/

 Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում   ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանն    անդրադարձավ  «թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության պետական պահուստների օտարման միջոցառումների ծրագիրին՝ նշելով, որ հունվարի 11-ին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության […]

Ներկայացվել է Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը

Հունվարի 18-ին կայացել է Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի այս տարվա առաջին նիստը։ Աշխատանքային խմբի ղեկավար, Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը ներկայացրել է խորհրդատու WYG ընկերության կողմից մշակված հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը, որը մասնագիտական ուսումնասիրության է ենթարկվելու աշխատանքային խմբի անդամների կողմից և համապատասխան դիտարկումներից ու առաջարկներից հետո վերջնականացվելու է։ Վահե Նիկոյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված