27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Արմեն Սարգսյանն ընկալվել է որպես փոփոխությունների շունչ բերող»

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը կարծում է, որ «Ելքի» կողմից գնաճի վերաբերյալ հարցի բարձրացումները բերեցին նրան, որ եղան քննարկումներ, լսումներ եղան: «Այդ լսումներն օդից չձևավորվեցին: Սակայն խնդիրն այն է, թե լուծումը որն է լինելու»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա և նկատեց, որ մենք ունենք սուբյեկտիվ թանկացումների դեմ պայքարող հատուկ կառույցներ:

ԱԺ նախկին պատգամավորը նշեց, որ «Ելքն» անում է այն, ինչ իր ձեռքով հնարավոր է. խորհրդարանում են այդ հարցերը բարձրացնում, դրսում ակցիաներ են անում: 

«Այդ իմաստով «Ելքի» քաղաքականությունը ճիշտ է՝ փորձել ստիպել կառավարությունը աշխատել»,-ասաց նա և կարևորեց արդյունքում իրական օրենսդրական փոփոխություններ իրականացնելը:

Ինչ վերաբերում է ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին, ապա Թևան Պողոսյանն ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից մինչ ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուին ներկայացնելը մամուլում շահարկվող, նշվող անուններից ամենաականջահաճոն Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանի անունն է:
«Արմեն Սարգսյանն, իմ պատկերացմամբ, եղածներից լավագույնն է, բայց դա չի նշանակում, որ մեր երկրում չկան այլ թեկնածուներ: Ամենամեծ ցավն այն է, որ մենք մնացել ենք առանց այլընտրանք: Վստահ եմ, որ Արմեն Սարգսյանի համար ավելի հետաքրքիր կլիներ մրցակցային դաշտում ցույց տալ, թե ով է ինքը»,-ասաց նա և օրինակ բերեց, որ «Ելք»-ի առաջարկած թեկնածուն՝ Արտակ Զեյնալյանը, նույնիսկ չի կարողանալու գրանցվել, դիտարկվել որպես նախագահի թեկնածու:

Համեմատելով 1996 թվականի հետ, երբ Արմեն Սարգսյանը մի քանի ամիս եղել է վարչապետի պաշտոնում, ԱԺ նախկին պատգամավորն ասաց, որ այն ժամանակ էլ իրավիճակը ճգնաժամային է եղել, և նա ընկալվել է որպես փոփոխությունների շունչ բերող:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ