27 Նոյեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Գործարքը կայացել է, և Ամուլսարի ոսկու հանքը կբացվի. Politik.am

Politik.am–ը գրում է․ «Օրերս մենք գրել էինք, որ Խորհրդարանն ապրիլի 16-ին ձայների 99 կողմ, 1 դեմ, 15 ձեռնպահ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրինագիծը։ Որքան էլ զարմանալի է, նախագահ Արմեն Սարգսյանը չի շտապում ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության համար կենսական նշանակություն ունեցող այս օրինագիծը։ Քաղաքական որոշ շրջանակներ վստահ են, որ նախագահ Արմեն Սարգսյանը […]

«Ալիևին կառուցողական անվանելն ուղղակի խայտառակություն է. հակապետական դիրքորոշում է». Էդուարդ Շարմազանով

«Այս խուժանությունն արդյունքն է Նիկոլ Փաշինյանի քաղաքական բանավեճի բացակայության: Երկու տարի շարունակ Փաշինյանի իշխանությունը պառլամենտում զրոյացրել է քաղաքական բանավեճը, սպառնում է թաթիկներ կտրելով, ասֆալտին փռելով, սամասուդ անելով: Էլ ի՞նչ եք սպասում»,-  168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով օրերս խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքին: Նա ընդգծեց՝ ԱԺ-ից քաղաքական բանավեճն իսպառ բացակայում է Նիկոլ Փաշինյանի պատճառով. «Ուշ թե […]

Հայաստանում կորոնավիրուսի 146 նոր դեպք է հաստատվել. վարակվածների ընդհանուր թիվը 3538 է

Հայաստանում մայիսի 12-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 146-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 3538-ի, հայտնում են ԱՆ-ից: ՀՀ-ում կորոնավիրուսից ապաքինվել է 1430 մարդ, այս պահին բուժվում է 1970-ը: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան մեկ դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից գրանցվել է մահվան 47 դեպք, իսկ  այլ պատճառներով՝  17 մահ:  

Նախագահը տեսնում է ականները, բայց վարանում գործադրել լիազորությունները. Չալաբյան

Նախագահը հստակ տեսնում է օրենքում առկա ականները, բացահայտ նշում է դրա մասին, սակայն վարանում է գործադրել սահմանադրական լիազորությունները՝ պայթյունները կանխելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը: Նա նշել է․ «Երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց «Ապօրինի գույքի բռնագանձման մասին” օրենքը։ Մեր կուսակցությունը եւ ես անձամբ, այդ օրենքի նախագծի […]

ԱԺ նիստի մեկնարկին «Իմ քայլը» 20 րոպե ընդմիջում խնդրեց

Այսօր առավոտյան խորհրդարանը մեկնարկեց աշխատանքները նախորդ օրը քննարկած նախագծերի քվեարկությամբ, սակայն «Իմ քայլը» 20 րոպե ընդմիջում խնդրեց քվեարկություններից առաջ։ Քվեարկվող հարցերի շարքում «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքը։

Մահացել է Արսեն Թորոսյանի խորհրդականը

Մահացել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խորհրդական Գոհար Փանաջյանը։ Այս մասին հայտնում է Գոհար Փանաջյանի ամուսինը՝ Վարուժան Մարդանյանը։ «Ծանր հիվանդությունից հետո այսօր Գոհարս հեռացավ մեզանից՝ հոգում լիքը անկատար երազանքներ»,-սոցցանցի իր էջում գրել է ամուսինը։

Ռոբերտ Քոչարյանին վիրահատել են

Ինչպես տեղեկացրեցին ՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակից, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում անցնող Ռոբերտ Քոչարյանը մայիսի 12-ի առավոտյան վիրահատվել է։ Վիրահատությունն անցել է ըստ ծրագրվածի, Նախագահ Քոչարյանի ինքնազգացողությունը բավարար է, նա գտնվում է բժիշկների մշտական հսկողության ներքո։

«Այ ադրբեջանասեր հարամզադե, մեկ առ մեկ՝ կոնվեցիաներդ հայտնվելու են համապատասխան տեղումդ, պատրաստվի´ր…». Գևորգ Գևորգյան

Ռազմական հետախույզ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այ ադրբեջանասեր հարամզադե, մեկ առ մեկ՝ կոնվենցիաներդ հայտնվելու են համապատասխան տեղումդ, պատրաստվ´ր… Դավաճանություն ազգային գենոֆոնդի և սերունդների դեմ… Նիկո´լ, սա է հաջորդ գրքիդ թեման, շատ ժամանակ ես ունենալու գրելու… Ընդունելով Լանզարոտեի կոնվենցիան, սրանք կանաչ լույս վառեցին ստամբուլյան կոնվենցիա չարիքի առջև: Սա կանաչ լույս է Նիկոլի գովերգած […]

Արմեն Գրիգորյանին «դեսանտ» են իջեցրել Արցախ․ «Հրապարակ»

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին «դեսանտ» են իջեցրել Արցախ, որտեղ ապագա կառավարության հարցն է որոշվում։ Այժմ Արայիկ Հարությունյանը բանակցություններ է վարում տարբեր ուժերի հետ։ Գրիգորյանը մայիսի 11-12-ին աշխատանքային այցով կլինի Արցախում, հետո՝ մինչեւ մայիսի 19-ը, արձակուրդում, որը, ըստ ամենայնի, կանցկացնի հայրենի Արցախում եւ «օնլայն» ռեժիմով ՀՀ ղեկավարին կզեկուցի անցուդարձի մասին։ Հիշեցնենք, որ թեժ պայքար է […]

Դուք դրա համար եք եկել իշխանության, որ այլակարծությունը խեղդե֩ք․ ՓՊ նախագահ

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «ԻՆՉՈ֩Ւ Է ԼԱՆԶԱՐՈՏԵԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՀՐԱՏԱՊ ԿԱՐԳՈՎ ԸՆԴՈւՆՎԵԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈւԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈւՄ Հայաստանի նոր իշխանությունների որոշ ներկայացուցիչներ հետաքրքիր մարտավարություն են ընտրել: Եթե պետք է ճնշել որևէ անձի կամ մարմնի, ապա ժողովրդի օգնությանն ու իմաստությանն են դիմում ու գործում են ժողովրդի անունից (օրինակ՝ ԱԺ, դատարաններ): Եթե պետք է այնպիսի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի