23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դուք դրա համար եք եկել իշխանության, որ այլակարծությունը խեղդե֩ք․ ՓՊ նախագահ

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«ԻՆՉՈ֩Ւ Է ԼԱՆԶԱՐՈՏԵԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՀՐԱՏԱՊ ԿԱՐԳՈՎ ԸՆԴՈւՆՎԵԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈւԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈւՄ

Հայաստանի նոր իշխանությունների որոշ ներկայացուցիչներ հետաքրքիր մարտավարություն են ընտրել:

Եթե պետք է ճնշել որևէ անձի կամ մարմնի, ապա ժողովրդի օգնությանն ու իմաստությանն են դիմում ու գործում են ժողովրդի անունից (օրինակ՝ ԱԺ, դատարաններ):

Եթե պետք է այնպիսի նախաձեռնություն առաջ տանեն, որտեղ այդ նույն ժողովուրդն այլ մոտեցում ունի, ապա ժողովուրդը զրկվում է իմաստությունից և դուրս է մղվում այդ գործընթացներին մասնակցելուց (օրինակ՝ Ամուլսար, Ստամբուլյան կոնվենցիա, Լանզարոտեի կոնվենցիա): Չնայած հանուն արդարության պետք է նշեմ, որ որոշ գործընթացներ վարչապետը կասեցրել է ժողովրդի «ճնշման» ներքո:

Եթե որևէ քաղաքացի, այդ թվում՝ մասնագետ, քննադատական կարծիք է հայտնում իշխանության նախաձեռնության վերաբերյալ, ապա որակվում է հակահեղափոխական՝ զուգորդված ֆեյքահարձակումներով կամ պետական «ուշադրությամբ»:

Պետական բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող որոշ անձինք չեն թաքցնում իրենց հակակրանքը այլ կարծիք ունեցողների նկատմամբ, վերջիններիս կարծիքները որակելով ապատեղեկատվական, մանիպուլյատիվ, մոլորեցնող և այլն:

Ստամբուլյան կոնվենցիայի և Լանզարոտեի կոնվենցիայի առնչությամբ իմ կարծիքները նույնպես արժանացել են նման որակումների:

Հիմա հարցերս ուղղում եմ այդ պաշտոնատար անձանց՝

– Դուք դրա համար եք եկել իշխանության, որ այլակարծությունը խեղդե֩ք.

– Ինչո֩ւ է ձեզ խանգարում իմ կամ մի քանիսի տարբերվող կարծիքը և ինչ֩ու տարրական հարգանք չեք ցուցաբերում այլ անձանց կարծիքների հանդեպ.

– Ինչո֩ւ Լանզարոտեի կոնվենցիան նախապես հանրային քննարկման չներկայացրեցիք, քաղաքակիրթ բանավեճեր չկազմակերպեցիք, մարդկանց մտահոգությունները չփարատեցիք.

– Ինչո֩ւ Լանզարոտեի կոնվենցիան հրատապ կարգով ընդունեցիք արտակարգ դրության պայմաններում, ո֩րն էր այդ շտապողականության նպատակը:

Հիշեցնեմ ձեզ, որ դուք իշխանության եք եկել, որպեսզի ստորև նշված նվազագույն պայմաններն ապահովեք՝

– Ժողովրդավարական պետության գործունեության հիմնական սկզբունքը բազմակարծությունն է.

– Ժողովրդավարական իշխանությունը հավասար չափով հաշվի է առնում բնակչության անհատական և ազգային առանձնահատկությունները.

– Ժողովրդավարական ռեժիմը իշխանությունների (այդ թվում՝ գործադիր և օրենսդիր) ԻՐԱԿԱՆ տարանջատման հետևանք է.

– Քաղաքացու անհատական իրավունքների և ազատությունների իրական երաշխիքները, ինչպես նաև պետության քաղաքականության մասին իր սեփական կարծիքն ազատորեն արտահայտելու նրա հնարավորությունը պետության ժողովրդավարական ռեժիմի մասն են կազմում»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ