22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գործարքը կայացել է, և Ամուլսարի ոսկու հանքը կբացվի. Politik.am

Politik.amը գրում է․ «Օրերս մենք գրել էինք, որ Խորհրդարանն ապրիլի 16-ին ձայների 99 կողմ, 1 դեմ, 15 ձեռնպահ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրինագիծը։

Որքան էլ զարմանալի է, նախագահ Արմեն Սարգսյանը չի շտապում ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության համար կենսական նշանակություն ունեցող այս օրինագիծը։

Քաղաքական որոշ շրջանակներ վստահ են, որ նախագահ Արմեն Սարգսյանը հասկանալով օրինագծի կարևորությունը գործադիր իշխանության և անձամբ Նիկոլ Փաշինյանի համար՝ փորձում է գործարքի գնալ վերջինիս հետ։

Հիմա, լավատեղյակ աղբյուրների պնդմամբ, Արմեն Սարգսյանը փորձում է համաձայնության գալ Նիկոլ Փաշինայնի հետ, որ կառավարությունը քայլեր ձեռնարկի, որպեսզի բացվեն  Ամուլսար տանող ճանապարհները ու հանքը շահագործվի։ Հիշեցնենք, որ արդեն երկու տարի է հանքի ճանապարհները փակ են պահում բնապահպան ակտիվիստները։

Հոդվածում նաև ընդգծել էինք, որ եթե Փաշինյանն ու Սարգսյանը համաձայնության գան, ապա առանց որևէ խնդրի նախագահը կստորագրի օրինագիծը, որն ինչպես արդեն նկատել էինք, հնարավորություն է տալու կառավարությանը ֆինանսական միջոցներ ներգրավել տնտեսություն ու խուսափել տապալումից։

Մեր հոդվածի հրապարակումից հետո պարզաբանմամբ էր հանդես եկել նախագահի աշխատակազմը։ Պարզաբանման մեջ աշխատակազմը մեր դիտարկումները պիտակավորել էր, որպես մոգություն․ «Որևէ գործարք չկա և չի կարող լինել: Ամբողջ այդ ապատեղեկատվությունը պետք է դիտարկել հերթական անհեթեթությունների շարքում, որոնք պարբերաբար տարածվում են որոշ շրջանակների կողմից: Մարդիկ կամ մարդկային խմբեր, որոնք մասնագիտացել են անլրջության հասնող դավադրությունների տեսությունների մեջ, փորձում են կայանալ որպես կոնսպիրացիաների «մեծ» մոգեր»»։

Երեկ ի վերջո հայտնի դարձավ, որ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հիշատակված օրենքը։ Եվ կրկին լավատեղյակ աղբյուրներն պնդում  են, որ գործարքը կայացել է, և վարչապետ Փաշինյանը համաձայնել է նախագահ Սարգսյանի պայամաններին։ Մոտ ժամանակներս կառավարությունը քայլեր կձեռնարկի և կբացի Ամուլսարի ոսկու հանք տանող ճանապարհը։

Եվ քանի որ նախագահի աշխատակազմը այդքան կարևորում է «մոգությունը», հիշեցնենք, որ մոգերից մեկի պնդմամբ մոտ ապագայում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը դատապարտվելու է՝ պետական դավաճանության մեղադրանքով»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ